Այսօրվաորոշմամբկառավարությունը «Arnold & Porter» ընկերությունը փոխարինեց «Folеy Hoag LLP» իրավաբանական–փաստաբանական խորհրդատվություն տրամադրող ընկերությամբ։
«Կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է օգոստոսի 21-ի որոշման կայացումից հետո երևան եկած նոր հանգամանքներով, որոնք, բացահայտված շահերի բախման համատեքստում, խոչընդոտ են հանդիսանում սույն արբիտրաժային գործով Arnold & Porter ընկերության հետ համագործակցության համար՝ ելնելով ինչպես պետական անվտանգային, այնպես էլ ՀՀ մասնակցությամբ ընթացիկ այլ միջազգային իրավական վարույթների շրջանակում ՀՀ շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունից»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Կառավարությունն իր ընտրությունը պայմանավորել է նրանով, որ «Folеy Hoag LLP» ընկերության ներկայացված առաջարկը որակապես չի զիջում «Arnold & Porter» ընկերության ներկայացրած առաջարկին։
Գործադիրմարմնիցնաևնշելեն, որ «Folеy Hoag LLP» ընկերությունը ՀՀ շահերի պաշտպանության նպատակով ներգրավված է մի շարք այլ միջազգային իրավական գործընթացներում և հանդիսանում է վստահելի գործընկեր։
«Բացի այդ, ստեղծված իրավիճակում «Folеy Hoag LLP» ընկերությունը համաձայնել է ծառայությունները մատուցել նույն արժեքով, ինչ «Arnold & Porter»–ը։ Նախորդ անգամ «Folеy Hoag LLP»–ը չէր ընտրվել, քանի որ առավել բարձր գնառաջարկ էր ներկայացրել»,– նշել են կառավարությունից։
Այդիսկպատճառով, հաշվիառնելովայն, որ «Folеy Hoag LLP» ընկերությանն անհրաժեշտ է լինելու ապահովել վճարում փաստացի ծառայություններ մատուցելու պահից՝ նախքան նրա հետ պայմանագրի կնքումը մատուցվելիք ծառայությունների համար ևս, որոշման գործողությունը նախատեսվում է տարածել 2025 թ–ի օգոստոսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Ավելիվաղ` օգոստոսի 21–ի նիստի ժամանակ, ՀՀ կառավարությունը որոշել էր այս գործով 3.250.000 ԱՄՆ դոլար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին` ԱՄՆ-ում գործող «Arnold & Porter» իրավաբանական ընկերությանը ներգրավելու նպատակով։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա