Նրա խոսքով, եթե օտարերկրյա վարորդական վկայական ունեցող երկքաղաքացին ցանկանում է երեք ամսից ավելի մնալ Հայաստանում և մեքենա վարել, ապա նա կարող է օտարերկրյա վարորդական վկայականը փոխանակել հայկական վկայականով, իսկ օտարերկրյա վարորդական վկայականը կմնա իր մոտ։ «Իսկ Հայաստանի քաղաքացին պետք է հանձնի իր օտարերկրյա վարորդական վկայականը և վարի Հայաստանի Հանրապետության կողմից տրված վարորդական վկայականով»,–ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս և ի՞նչ սկզբունքով է կատարվում թվային պլատֆորմում տրանսպորտային միջոցի առուվաճառքը, փոխնախարարը պատասխանեց. «Այս հարաբերության մեջ մենք ունենք գնորդ և վաճառող, գործընթացը ըստ էության սկսվում է վաճառողից, վաճառողը թվային պլատֆորմում խիստ նույնականացման միջոցով, այսինքն անձը պետք է ունենա ID-քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն, որպեսզի կարողանա մուտք գործել և նույնականանալ էլեկտրոնային պլատֆորմի մեջ։ Այնտեղ մենք ինքնաշխատ եղանակով տրանսպորտային միջոցների տվյալների շտեմարանից կբեռնվեն նրա բոլոր տրանսպորտային միջոցները, և անձը կասի ես այս տրանսպորտային միջոցը ցանկանում եմ վաճառել։ Կկատարվեն համապատասխան ստուգումներ և գնորդը արդեն կարող է կատարել գնումը,։ Պետք է վերբեռնվի նաև պայմանագիրը, որտեղ կնշվի գինը, կրկին կատարվում են ստուգումները, գնորդը ևս էլեկտրոնային խիստ նույնականացման միջոցով մուտք է գործում պլատֆորմ, և այս բոլոր գործողությունները։ Ընդհանուր առմամբ, մենք հաշվել ենք ութ գործողություն վաճառողի կողմից և 6 գործողություն գնորդի կողմից։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա