«Պաշտոնական աղբյուրների ուսումնասիրությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Միքայել Սրբազանի գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2024 թվականին գույքային մեծ առաջխաղացում է ունեցել։2023 թվականին Արմինե Մելիքսեթյանը նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր։2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ դատավոր Մելիքսեթյանը տարեսկզբին հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն եւ 3 հողամաս։
Տարվա ընթացքում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում եւ ավտոկայանատեղի։ Բնակարանն արժեցել է 31 մլն 791 հազար դրամ, իսկ ավտոկայանատեղին՝ 2,5 մլն դրամ։ Գնումն իրականացվել է «ՄԼ Մայնինգ»-ից։Արդյունքում, տարեվերջի դրությամբ, դատավոր Մելիքսեթյանը ունի 6 անշարժ գույք։Տրանսպորտային միջոցներ դատավորը չի հայտարարագրել, սակայն ունի մեկ Toyota մակնիշի մեքենա, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզեց, որ դատավորի կանխիկ դրամական միջոցը կազմում է 4 մլն դրամ։Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 902 հազար դրամ, որից 13 մլն 856 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ Դատական դեպարտամենտից։Մելիքսեթյանը դասավանդում է նաեւ Երեւանի Գլաձոր համալսարանում եւ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում, որտեղից ստացել է գրեթե 480 հազար դրամ։
Իսկ ՀՀ ՊԵԿ-ից ստացված 2 մլն 560 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է՝ հիփոթեքով գնած բնակարանի մայր գումարը մարելու համար։Մելիքսեթյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 245 հազար դրամ, որն էլ հիփոթեքով բնակարանի մայր գումարի մնացորդն է»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա