Հայաստանում կենդանիների կծելու դեպքերը հազվադեպ չեն. Պետք է զգոն լինել
Կատաղությունը հանրային առողջության լուրջ խնդիր է աշխարհի ավելի քան 150 երկրներում և տարածքներում, հիմնականում` Ասիայում և Աֆրիկայում: Այն վիրուսային, զոոնոզ հիվանդություն է, որից տարեկան մահանում է շուրջ 60.000 մարդ, որի 40%-ը 15 տարեկանից ցածր երեխաներն են: Նման վիճակագրություն է հրապարակել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նա նշել է.
Շների կողմից մարդկանց կծելու դեպքերը պատասխանատու են մարդկանց մոտ կատաղության դեպքերի 99%-ի համար և կարող են կանխվել շների պատվաստումների և կծած դեպքերի հետազդակային կանխարգելման միջոցով: Ամենից հաճախ կատաղության զոհ են դառնում 5-14 տարեկան երեխաները։
Երբ վիրուսը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը և ի հայտ են գալիս կլինիկական ախտանիշներ, կատաղությունը դեպքերի 100%-ում մահացու ելք է ունենում:
Այնուամենայնիվ, կատաղությունից մահերը կարող են կանխվել ժամանակին հետազդակային կանխարգելման (PEP) միջոցով, որը կանխում է վիրուսի մուտքը կենտրոնական նյարդային համակարգ: PEP-ն բաղկացած է վերքերի մանրակրկիտ օճառով լվացումից /առնվազն 15 րոպեի ընթացքում/, մարդու` կատաղության դեմ պատվաստանյութի ներարկման ընթացքից և, անհրաժեշտության դեպքում, կատաղության դեմ իմունոգլոբուլինների ընդունումից (RIG):
Ամեն տարի աշխարհում ավելի քան 29 միլիոն մարդ ստանում է կատաղության դեմ պատվաստանյութ:
ԵՄ/ԵՏՏ-ում 2023 թվականին գրանցվել է մարդու կատաղության միայն 1 դեպք։ Սա առաջին դեպքն էր 2019 թվականից հետո։
Կենդանիների կատաղության դեպքերի վիճակագրությունը հետևյալն է` Ռումինիա՝ 49 դեպք (28 խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, 16 աղվես, 4 շուն, 1 շնագայլ)
Հունգարիա՝ 15 դեպք (9 աղվես, 3 շուն, 2 խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, 1 կատու), Լեհաստան՝ 7 դեպք (6 աղվես, 1 շուն):
Չնայած լայնածավալ պատվաստումային ծրագրերին, որոնք գրեթե վերացրել էին կատաղությունը վայրի բնությունից, այս դեպքերը ցույց են տալիս շարունակական վերահսկողության անհրաժեշտությունը։ Չղջիկների հետ կապված կատաղության դեպքեր Եվրոպայում շարունակվում են գրանցվել։
1977-2014 թթ․ ընթացքում գրանցվել է ավելի քան 1000 դեպք՝ հատկապես Դանիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում և Լեհաստանում։
Մարդկանց շրջանում վարակը հազվադեպ է, բայց հնարավոր, եթե կծելուց հետո չի իրականացվում հետազդակային կանխարգելում։ 2025 թվականին Ռումինիայում գրանցվել է տեղական մահ՝ կապված թափառող շան կծելու հետ։ Սա առաջին դեպքն էր 2012 թվականից հետո։
Հայաստանում կենդանիների կծելու դեպքերը նույնպես հազվադեպ չեն և ակնկալում ենք մեր ազգաբնակչության զգոնությունն ու իրազեկվածությունը անհապաղ դիմել բուժօգնության և կանխել մահացու ելքով հիվանդությունը:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա