Գոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջ
Վերը նշված ապօրինի աճուրդ-վաճառքների և վարձակալական մրցույթների արդյունքում՝
- ընտանիքի անդամներին օտարվել են ընդհանուր 120 հա մակերեսով տարբեր նշանակության 45 հողամասեր և վարձակալության տրվել ընդհանուր 556 հա մակերեսով 9 հողամասեր,
- այլ անձանց օտարվել են ընդհանուր 48 հա մակերեսով 13 հողամասեր։
Գոռավան համայնքի ղեկավարի հանցավոր արարքների հետևանքով համայնքը զրկվել է ընդհանուր մոտ 725 հա մակերեսով 100 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքը գերազանցող 67 հողամասերը տնօրինելու և օգտագործելու օրենսդրական իրավունքից։
Այնուհետև համայնքի ղեկավարը, ցանկանալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված 6 հողամասերի իրական բնույթն ու ծագման աղբյուրը, կնքել է նվիրատվության և առուվաճառքի ձևական պայմանագրեր, որոնցով փաստացի ձեռք է բերել դրանք տիրապետելու և օգտագործելու հնարավորություն: Այդ կերպ պաշտոնատար անձն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը՝ կատարելով փողերի լվացում։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարը, ունենալով իրեն պատկանող ավտոմեքենաների գույքահարկի գծով շուրջ 1 մլն 245 հազ. ՀՀ դրամի չմարված պարտավորություններ, 2021 թ. ընթացքում դրանց համար որպես գույքահարկ վճարել է անհամեմատ ավելի քիչ գումար, որից հետո համայնքապետարանի աշխատակցին հրահանգել է գույքահարկի վճարման հարթակում մտցնել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր պարտքն ամբողջությամբ վճարվել է: Այդ կերպ համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, Գոռավան համայնքին պատճառել է ընդհանուր 1 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:
Բացի այդ, հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը 2021թ. ընթացքում համայնքապետարանի համար հատկացված 1 մլն 130 հազ. ՀՀ դրամի գազի լիցքավորման կտրոններով լիցքավորել է անձնական օգտագործման ավտոմեքենան՝ այդ կերպ յուրացման եղանակով հափշտակելով նշված գումարը:
Գոռավան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով հափշտակության կատարելու, խոշոր չափերով գույքային վնաս պաճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (65 դրվագ) և փողերի լվացման համար (6 դրվագ):
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում.հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա