Մեր տեղեկություններով, վաշինգտոնյան համաձայնությունները կնքելուց առաջ ադրբեջանական կողմը ոչ միայն երկարատեւ աշխատանք է տարել, այլեւ վերջին շրջանում ուղղակի հոգեբանական գրոհներ է կազմակերպել ՀՀ իշխանությունների ուղղությամբ` իմանալով նրանց բոլոր թույլ կետերը:
Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ վերջին մեկ ամսում ադրբեջանական օդուժը շարունակ հետախուզական թռիչքներ է արել մեր սահմանների ուղղությամբ, իրեն ագրեսիվ է պահել, իսկ Փաշինյանի կառավարությունում չեն հասկացել, թե ինչն է այդ ակտիվության բուն պատճառը` մանավանդ Վաշինգտոնի հանդիպումն ու նախաստորագրումն արդեն համաձայնեցված են եղել:
Ավելին` Արտաքին հետախուզական ծառայությունը մի տեղեկանք է փոխանցել իշխանություններին, որ Ադրբեջանում քննարկում են իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ, եւ եթե «Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ բանակցությունները ձախողվեն, Ադրբեջանը` Թուրքիայի աջակցությամբ, պատրաստ է ուժ կիրառել` Սյունիքի մարզի առանցքային հատվածները գրավելու համար»:
Սա, ըստ էության, վերջակետ է դրել բոլոր տատանումներին, եւ Փաշինյանն ափալ-թափալ գնացել ու ստորագրել է ամեն ինչ` բացառապես ադրբեջանական պահանջների կոնտեքստում:
Իհարկե, ոմանք վստահ են եղել, որ նման տեղեկատվությունը Փաշինյանի ականջներին կաթեցնելն ադրբեջանական խորամանկ քաղաքականության արդյունքն է, բայց վախի աչքերը մեծ են` ողջամիտ տեսակետներն արդեն այս իշխանությունում լսելի չեն:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա