Հայաստանի մարզերից մեկում տղամարդը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել
Երեկ՝ օգոստոսի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում ամուսինը՝ 51-ամյա Դավիթ Ա.-ն, բենզինը լցրել է իր 46-ամյա կնոջ և 14-ամյա երեխայի վրա և հրկիզել:
Դեպքի վայր են ժամանել համայնքային ոստիկանության ծառայողներն ու մարզի ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիներն իրենց ուժերով մարել են կրակը:
Տեղում ոստիկանները պարզել են, որ կնոջը տեղափոխել են մարզում գործող հիվանդանոցներից մեկը, աղջկան տեղում բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, իսկ ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը տեղափոխվել է ոստիկանության բաժին:
Դեպքի փատով տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի այդ մարզի քննչական վարչության տարածքային բաժին:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա