««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանն ամեն բան անում է՝ այս անգամ ՔՊ վարչության անդամ դառնալու համար: Մեր աղբյուրները նշում են, որ Գարիկ Սարգսյանը վերջին օրերին Երևանի տարբեր վարչական շրջաններում ակտիվ քարոզչություն է իրականացնում իր համար ու, կարելի է ասել, բոլոր հանդիպումներին միայնակ է ներկայանում:
Իշխանության մեր աղբյուրները նշում են, որ Սարգսյանն այդքան էլ ընկալելի չէ ՔՊ-ական էլիտայի համար, ու նրա՝ ՔՊ վարչության անդամ դառնալն այդքան էլ չի ոգևորել իշխանության վերնախավին, հատկապես, որ իր մարզն ու համայնքը թողած՝ Երևանից է ձայներ փորձում ստանալ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին կկայանան ՔՊ վարչության նոր կազմի ընտրությունները, որի համար առաջադրվել է 42 ՔՊ-ական․ նրանցից ընտրվելու է 20-ը:
Նշենք, որ Գարիկ Սարգսյանը հանրությանը հայտնի է իր սկանդալային հայտարարությամբ, որն արել էր դեռևս 2019 թվականին, երբ Արարատի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում:
Վերջինս, չգիտես ինչու, մտադիր էր Արարատի մարզում կոկորդիլոս բուծելու ծրագիր իրականացնել ու պարբերաբար հպարտանում էր դրանով:«Մի քանի բաղադրիչների մասին է խոսքը, պարզապես ծրագիրը հայտնի է որպես «կոկորդիլոսաբուծարան», բայց դա էկոայգի է լինելու, որտեղ լինելու է ալիքային լողավազան, հեծանվահրապարակ, մանկական հրապարակ, արագ սննդի կետեր, ռեստորաններ և այլն»,- ասել էր Սարգսյանը, որի հայտարարությունը այդպես էլ մնաց որպես օդում կախված ծրագիր»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA