«Այս շաբաթվա վերջին Վաշինգտոնում նախատեսվում է հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահի միջև։ Ինչպես փոխանցում են ամերիկյան ԶԼՄ-ներն ու վերլուծաբանները, կողմերը պատրաստվում են փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։Չնայած նրան, որ Ալիևը շարունակում է առաջ տանել իր հայտնի նախապայմանները, իշխանական աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն այս փուլում պատրաստ է խաղաղության՝ առանց որևէ նախապայմանի։ Վարչապետը թիմի ներսում տեղի ունեցած քննարկումների ժամանակ շեշտել է, որ «որոշակի փաստաթուղթ, ամենայն հավանականությամբ, կստորագրվի»։
Նույն աղբյուրների փոխանցմամբ, ԱՄՆ-ն առաջարկել է Սյունիքի հարցի լուծման մի տարբերակ, որը ենթադրում է արտապատվիրակված մոդել՝ առանց «միջանցքի» ձևակերպման, սակայն ենթադրելի է՝ վերահսկողության որոշակի տարրերով։Այս զարգացումները տեղի են ունենում այն պայմաններում, երբ Արցախի ամբողջական կորուստն արդեն փաստ է, Հայաստանի երեք մարզերից օկուպացված տարածքները մնում են Բաքվի վերահսկողության տակ, և տասնյակ հայ գերիներ շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։
Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը խաղաղության ուղին նախընտրում է անցնել առանց պահանջների՝ մեկ նպատակով. ընտրություններին ընդառաջ ցուցադրել միջազգային հարթակներում ստորագրված փաստաթուղթ, որի վրա գրված կլինի «խաղաղություն» բառը։Գերիները կսպասեն։ Օկուպացված տարածքները՝ ևս։ Արցախցիներին մնում է հարմարվել։ Իսկ Վաշինգտոնում, ամենայն հավանականությամբ, ստորագրվելու է մի փաստաթուղթ, որը ներկայացվելու է որպես «պատմական առաջընթաց»»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA