Դեռևս երկու շաբաթ առաջ NEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես են ապամոնտաժում խանութից մնացած փլատակները, իսկ այսօր արդեն տեղեկացանք, որ տարածքում գիոդեզիական և չափագրման աշխատանքներ են իրականացվում:
Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց «Դոմուս» ՓԲԸ տնօրեն Մհեր Միրզախանյանը: Վերջինս տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանը դեռևս նախորդ ամիս ընկերությանը տրամադրել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ նոր շինություն կառուցելու նպատակով:
Թեև խանութ-պահեստի ավերակներն արդեն գետնին են հավասարեցված, մինչ օրս հրդեհի պատճառը հայտնի չէ, քանի որ դեպքի կապակցությամբ հարուցված քրեական վարույթի քննությունը չի ավարտվել:
Մասնավորապես NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ «Դոմուս» ՓԲԸ-ին պատկանղ խանութ-պահեստում 2024 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հրդեհի դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվում է քրեական վարույթ ՝ նախաձեռնված ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով: Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դատահրդեհատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական, դատապայթյունատեխնիկական, դատանյութագիտական և դատաէլեկտրատեխնիկական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:
«Դեպքի առնչությամբ մարդկային հնարավոր գործոնի, ինչպես նաև պատճառված գույքային վնասի վերաբերյալ տվյալներն առկա կլինեն փորձաքննության ավարտից հետո: Ներկայում քրեական վարույթի նախաքննության շրջանակներում իրականացվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան ապացուցողական և վարութային այլ գործողություններ»,-ասված է ՔԿ-ի պատասխանում:
Ավելի ուշ քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե ո՞ր մարմինն է իրականացրել դեպքի վայրի պահպանությունը, արդյոք վարույթն իրականացնող մարմինը թույլատրե՞լ է քանդման աշխատանքներ իրականացնել դեպքի վայրում: Բանավոր հարցին ի պատասխան, ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը պատասխանեց, որ Քննչական կոմիտեին դեպքի վայրում քանդման աշխատանքների հետ կապված որևէ թույլտվություն չի տվել:
«Դեպքի վայրի պահպանությունն իրականացվել է «Դոմուս» ՓԲԸ-ի անվտանգության աշխատակիցների կողմից: Դեպքի վայրում քանդման աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի հետ նախապես որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, իսկ փաստացի քանդման աշխատանքներ կատարելու վերաբերյալ՝ այդ թվում բանավոր կերպով, ՔԿ-ին չի տեղեկացվել»:
ՔԿ նախագահի խոսնակը միաժամանակ նշեց, որ թեև համալիր փորձաքննությունն ավարտված չէ, սակայն փորձագետները դեռևս 2025 թվականի մարտին այց ելել են դեպքի վայր՝ այն հետազոտելու նպատակով:
Նշենք, որ գործող իրավակարգավորման համաձայն՝ դեպքի վայրի պահպանությանն ուղղված գործողությունները դադարեցվում են միայն դեպքի վայրի զննություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ:
Այսպիսով ՔԿ-ն, դեպքի վայրն ի պահ հանձնելով «Դոմուս»-ի անվտանգության աշխատակիցներին, տարածքի տնօրինման հետագա ճակատագիրը թողել է մասնավոր ընկերության հայեցողությանը:
Գործով քննիչը հավանաբար վստահ է եղել, որ օրինակ՝ վարույթի շրջանակներում կրկնակի փորձաքննություն նշանակելու, դեպքի վայրի լրացուցիչ զննության կարիք այլևս չի լինի, կամ էլ, ամենայն հավանականությամբ դեպքի վայրում հանցագործության բացահայտման համար էական նշանակություն ունեցող հետքերը կամ ապացույցները արդեն իսկ համարվել են ոչ պիտանի:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA