««Ժողովուրդ» օրաթերթը լրագրողական հետաքննության շրջանակում ուսումնասիրում է ՀՀ Քննչական կոմիտեի չհրկիզվող պահարանից շուրջ 590 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի անհետացման գործընթացը։
ՀՀ Կենտրոնական բանկից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է՝ արդյո՞ք ՀՀ Քննչական կոմիտեն դիմել է, որ առգրավված կես միլիոն դոլարից ավելի գումարը ի պահ հանձնի այդ կառույցին, եթե այո, ապա ինչու չեն ընդունել գումարը:
Ի պատասխան՝ ՀՀ Կենտրոնական բանկը հայտնել է «Ձեր 27.05.2025թ. գրությանը ի պատասխան հայտնում ենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 98 եւ 134 հոդվածներով սահմանված են քրեական վարույթի շրջանակում իրեղեն ապացույցների պահպանման կարգն ու սուբյեկտները: Մասնավորապես՝ 98-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ «6. Իրեղեն ապացույց ճանաչված դրամը, արժեթղթերը կամ այլ արժեքները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ 2) փոխանցվում են վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին կամ պահպանման են հանձնվում բանկին կամ այլ վարկային կազմակերպությանը, եթե դրամանիշների անհատական հատկանիշներն ապացուցման համար նշանակություն չունեն»:
Համաձայն նշված կարգավորման՝ ՀՀ կենտրոնական բանկը չի հանդիսանում իրեղեն ապացույց ճանաչված կամ առգրավված գույքն ի պահ ընդունող մարմին: Ձեր ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել այն հանգամանքին, որ նշված կարգավորումն ամրագրվել է դեռեւս 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով՝ ի պահ ընդունող սուբյեկտների կազմից հանելով «պետական բանկի հիմնարկներ» ձեւակերպման ներքո ենթադրվող սուբյեկետներին:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության կողմից 18.04.2025թ. ներկայացվել է գրություն ՀՀ կենտրոնական բանկ՝ նշված իրեղեն ապացույց ճանաչված գույքը ի պահ ընդունելու մասին:
Նշված գրությանը ՀՀ կենտրոնական բանկը պատասխանել է 30.04.2025թ. գրությամբ՝ հայտնելով իրեղեն ապացույց ճանաչված գույքը ի պահ ընդունելու անհնարինության մասին՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումները»:Այսինքն` Կենտրոնական բանկը հրաժարվել է ընդունել եւ պահել առգրավված գումարը, ինչը մնացել էր չհրկիզվող պահարանում, եւ ՔԿ աշխատակցի մասնակցությամբ այն գողացան, ապա գումարը գտնվեց»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA