2018 թվականից հետո Սերժ Սարգսյանը, օգտագործելով իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր մեթոդները, արել է ամեն բան, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հնարավորինս քիչ վտանգ սպառնա։ Դրանք են՝ ընդդիմադիր դաշտի պառակտումը՝ հակառակ նրա խոստման, թե չունի որևէ քաղաքական հավակնություն` հանրային գործընթացներում մշտական ներկայությունը, ինչը շատերին վանում է։
Ներքաղաքական կյանքում գրեթե բոլորին հայտնի են այն հնարքները, որոնց միջոցով Սերժ Սարգսյանը փորձել է ամրապնդել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Սակայն այն, ինչ նա անում է արտաքին ճակատում Փաշինյանի օգտին, քչերին է հայտնի։ Այժմ ձեզ կներկայացնենք այդ դրվագներից մեկը։
Շատերին հայտնի է, որ Սերժ Սարգսյանը հաճախ պատվիրում է սոցհարցումներ, որոնց միջոցով ծանոթանում է հանրապետությունում առկա տրամադրություններին։ Նա հաճախ այդ հարցումների արդյունքներով կիսվում է աշխարհաքաղաքական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ այդ հարցումները՝ նախքան Մոսկվա, Վաշինգտոն, Փարիզ հասնելը, Սերժ Սարգսյանի ձեռքով որոշակի փոփոխությունների են ենթարկում։
Սերժ Սարգսյանը՝ հենվելով իր իշխանության տարիներին ձևավորված լավագույն ավանդույթների վրա, մուկուչյանավարի միջամտել է իրեն փոխանցված տվյալների թվերին և ուժային կենտրոններին է հասցրել արդեն ձևափոխված և կեղծված հարցումներ։ Այդ հարցումներից նրանք պետք է եզրակացնեին, որ Նիկոլ Փաշինյանն ունի ամուր աջակցություն, իսկ նրա ընդդիմախոսները՝ կամ չունեն, կամ ունեն չնչին հանրային աջակցություն։
Երրորդ նախագահը նման հարցումների միջոցով հատկապես ցանկացել է ազդել Մոսկվայում կայացվող որոշումների վրա։ ՌԴ դեսպանատան, ԱԳՆ-ի և այլ պետական ինստիտուտների հետ կապ ունեցող անձանց միջոցով՝ հաճախ ոչ իր անունից, նա փոխանցել է իրական պատկերին չհամապատասխանող տվյալներ։ Ինչպես արդեն նշեցինք, Սերժ Սարգսյանի սուրհանդակների միջոցով Մոսկվային (ինչպես նաև այլ մայրաքաղաքներին) փոխանցված այդ տեղեկատվությունը պետք է հուշեր որոշում կայացնողներին, որ Նիկոլ Փաշինյանն անփոխարինելի է և մրցակից չունի, ուստի անիմաստ է այլ գործընկեր փնտրելը։
Ահա սա այն գործիքներից մեկն է, որով Սերժ Սարգսյանը արտաքին ճակատում լրջագույն աջակցություն է ցուցաբերել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Առաջիկայում կներկայացնենք նաև այլ դրվագներ։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA