«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում հունիսի 13-ին ձերբակալվեց ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա մեղադրվում է մի քանի դրվագով փողերի լվացման, պաշտոնի չարաշահման եւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար։
Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը` 2 ամսով, որը հանրային գիտակցության մեջ խիստ պատիժ չէ, բայց դա այնքան էլ այդպես չէ:
Իսկ Հովիկ Աբրահամյանի դեպքում տնային կալանքով իշխանությունները ձախողեցին Աբրահամյանի թոռան հարսանիքը, որը նախատեսված էր հունիսի 21-ին։Հարսանիքը, որը վաղուց էր պլանավորված, նախորդ օրը հետաձգվել է անորոշ ժամանակով, մինչեւ պապը կարողանա ներկա գտնվել դրան: Հիշեցնենք, որ Աբրահամյանի թոռն ամուսնանում է Աշոտ Արսենյանի թոռնուհու հետ:
Փաստաբաններն Աբրահամյանի տնային կալանքի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, բողոքը դեռ վարույթ չի ընդունվել։
Տեղեկացանք նաեւ, որ դատարանը թույլատրել է Հովիկ Աբրահամյանին՝ տեսակցել մերձավոր ազգականների հետ»։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փ...
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Խցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներ