Դատավոր Մասիս Մելքոնյանը երիտասարդ կնոջ հետ է կապվել եւ հեռացել ընտանիքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Սրբազաններին ու ընդդիմադիրներին կալանավորելու գործերով առաջամարտիկ դատավոր Մասիս Մելքոնյանի հարցը վերջին օրերին շատ քննարկվեց հանրային դաշտում: Շատերն ապշած էին՝ ինչպե՞ս կարող է դատավորը կարմիր գծեր, սրբություններ չունենալ, օրենքն այդքան ցուցադրաբար տրորել եւ հանուն պաշտոնի ուրանալ ամեն ինչ։
Մելքոնյանի ընտանիքի մտերիմներից մեկը մեզ ասաց, որ նա ոչ միայն իրավական հարցերում օրինավոր ու բարեխիղճ չէ, այլեւ՝ բարոյական, ընտանեկան: Նրա ընտանեկան, ընկերական շրջապատում երկար ժամանակ քննարկման առարկա է եղել վերջինիս բարոյական նկարագիրը, երբ բավականին երիտասարդ կնոջ հետ է կապվել եւ հեռացել ընտանիքից։
Մ․ Մելքոնյանը, հիշեցնենք, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել, նա ոչ միայն անհիմն կալանքներ է սահմանել անմեղ մարդկանց նկատմամբ, այլեւ 44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին է դատել»։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA