Փեսայի ու աներոջ միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Երեկ՝ հունիսի 28-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարալիկ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել է։ Այս մասնին հայտնում է Shamshyan.com-ը։
Ականատեսները պատմել են հետեւյալը. «Դանակահարվածները կապ չեն ունեցել հիմնական վիճաբանության հետ։ Երբ փեսա ու աներ իրար հետ վիճել են աներոջ տանը ընտանեկան հարցի շուրջ , ապա շարունակել վիճաբանությունը Հ. Շահինյան փողոցում, այդ ժամանակ այդ 2 տղամարդիկ փորձել են հանդարտեցնել ու բաժանել վիճաբանող փեսային ու աներոջը, և այդ պահին նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել նրանց, ապա իր ավտոմեքենայով դիմել փախուստի»։
Ոստիկաններն ու քննիչները արդեն գիտեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքներն ամբողջական պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։
Քննիչը հեռախոսն ու դանակը առգրավել է։


















































20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել
Երեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնուն
Երևանի թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու մարմին
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA