«Դատախազությունը հասել է ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի գույքին։ Հունիսի 26-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը Գլխավոր դատախազության պահանջով ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է սկսել ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ Կառլոս Պետրոսյանի հարազատների եւ փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ։
Պատասխանողների թվում են ԱԳ նախկին փոխնախարար, Իսպանիայի Թագավորությունում նախկին դեսպան Ավետ Ադոնցը, որը Պետրոսյանի խնամին է, նրա երկու որդիները, որոնցից մեկը՝ Նարեկ Ադոնցը, Կառլեն Պետրոսյանի փեսան է, Կառլոս Պետրոսյանի դուստրը՝ Աստղիկ Պետրոսյանը, մի շարք այլ անձինք։ Գործով դատավորը հակակոռուպցիոնի դատավոր, Վահե Գրիգորյանի ընկեր Կարապետ Բադալյանն է՝ Հրանուշ Խառատյանի աղջկա ամուսինը։
Հիշեցնենք, որ Կառլոս Պետրոսյանը թավշյա հեղափոխությունը ողջունողներից էր, նրան 2004 թվականին պաշտոնից ազատեց Ռոբերտ Քոչարյանը։
ԱԺ վերջին ընտրություններից՝ 2021 թ․ հունիսի 20-ից առաջ նա իր հարցազրույցներում կանխատեսում էր Նիկոլ Փաշինյանի հաղթանակն առաջիկա ընտրություններում՝ ասելով, որ «եթե հասարակությունը տեսնում է, որ իշխանության են ձգտում նախկինները, ապա կքվեարկեն Փաշինյանի օգտին»։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA