Դավիթ Գալստյանի կալանքի որոշում կայացրած դատավորը լռել է դատավարության ողջ ընթացքում ու ոչ մի հարց չի տվել
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին երեկ կեսգիշերին նույնպես կալանավորեցին` Սրբազանի «հեղաշրջման» գործի շրջանակներում։ Բոլոր կալանավորվածների վրա նաեւ լրացուցիչ սահմանափակումներ են դրվել` արգելվել են տեսակցությունները: Դավիթ Գալստյանը, օրինակ, կարող է տեսակցել միայն մերձավոր ազգականների եւ փաստաբանների հետ։ Իսկ դատարանի որոշման հիմքում զրո ապացույց է եղել նրա առնչությամբ, որոշման հիմքում դրվել է գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը։ Մեզ պատմեցին, որ կալանքի որոշում կայացրած դատավոր Ռոման Սմբատյանը ողջ դատավարության ընթացքում լուռ հետեւել է, ոչ մի հարց չի տվել` դատապարտվածի նման հաստատել է քննիչի միջնորդությունը։
Իսկ Դավիթ Գալստյանն էլ ասել է, որ Սրբազանին վերջին անգամ տեսել է մարտի սկզբներին՝ արցախցիների հետ հավաքի ժամանակ։ Գալստյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Պաշտպանը բողոքարկելու է կալանքի որոշումը։ Սակայն արցախցի քաղաքական գործիչները կասկած չունեն, որ Դավիթ Գալստյանին կալանավորել են այն պատճառով, որ նա Փաշինյանի կոշտ քննադատներից է եղել` հատկապես Հայաստան տեղափոխվելուց հետո: Եվ սրանով ուզում են ցույց տալ, որ արցախցիներն էլ են ներգրավված «ահաբեկչական ծրագրերում»»:
Մանրամասները՝ այստեղ։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA