Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մասկը ռեկորդային գործարք է կնքել.xAI-ն միացվել է SpaceX-ին Արգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառները Շուտով ես հանդես կգամ այդ խարդախների դեմ դատական գործընթացում. Թրամփ Հունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով «Վերամշակիր դա»․ Թափոնների տեսակավորումը որպես մշակույթ Քլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ Էփշտեյնի գործով Ֆինլանդիայի իշխանությունները պլանավորում են որոշ սառցահատներ տեղափոխել հարավային նավահանգիստներից Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերով Լիվերպուլը նոր պաշտպան ունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև Հեղինակազորված ալիքները պետք է ապահովեն 20–30% հանրօգուտ ծրագրերի հեռարձակում․ Գաբրիելյան Ուֆայում իններորդ դասարանցի աշակերտը զենքով ներխուժել է դպրոց

Մասկը ռեկորդային գործարք է կնքել.xAI-ն միացվել է SpaceX-ինԱրգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառներըՇուտով ես հանդես կգամ այդ խարդախների դեմ դատական գործընթացում. ԹրամփՀունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով«Վերամշակիր դա»․ Թափոնների տեսակավորումը որպես մշակույթՔլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ Էփշտեյնի գործովՖինլանդիայի իշխանությունները պլանավորում են որոշ սառցահատներ տեղափոխել հարավային նավահանգիստներիցՀայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերովԼիվերպուլը նոր պաշտպան ունիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է ԿիևՀեղինակազորված ալիքները պետք է ապահովեն 20–30% հանրօգուտ ծրագրերի հեռարձակում․ Գաբրիելյան Ուֆայում իններորդ դասարանցի աշակերտը զենքով ներխուժել է դպրոցԵրկու անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է«Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր»․ ԱԱՏՄԿասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համարԱռաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՆախարարի հավաստմամբ՝ մեծածավալ ճանապարհաշինության որակը վերահսկվել է նաև պետական լաբորատորիայի միջոցովԱՄՆ–Իրան լարվածությունը պետք է լուծվի դիվանագիտությամբ. Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումըՄենք կարող ենք վստահել Դոնալդ ԹրամփինՓայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԻտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արելՆոր ատոմակայանը լինելու է մոդուլային․ ՏԿԵ նախարար«Կինոդպրոց առանց սահմանների»ծրագրին մասնակցելու հնարավորությունԵրկաթգիծը թալանվել է ժամանակին. Հիմա Նռնաձորում դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցում. ԽուդաթյանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է Սամվել Կարապետյանի որդու կողմից հնչեցված հայտարարություններովՀայաստանը մոդուլային ատոմակայանի մոդելների առաջարկներ ունի մի շարք երկրներից. ԽուդաթյանՈւկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսում են նաեւ ռազմական արձագանքԱրդարադատության նախարարին է ներկայացվել Քկ ծառայության 2025 թվականի հաշվետվությունըՈւկրաինան ԻՀՊԿ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպությունԹեհրանը հաշվի է առել տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքներըՍուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամԹեհրանի արևմտյան շուկայում խոշոր հրդեհ է բռնկվելԲացահայտվել է խոշոր խմբաքանակի «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք (տեսանյութ)Չիլիի նախկին նախագահին առաջարկել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումԻրանական ԱԹՍ-ն հետախուզում է անցկացրել Արաբական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակրի գտնվելու վայրումԵրևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկըՉինաստանը գործարկել է Նանչան–Բաքու երկաթուղային բեռնափոխադրումները Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքովԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցըԻրանից դեպի Հայաստան երկու չվերթ է չեղարկվել Եգիպտոսից Գազա է վերադարձել պաղեստինցիների առաջին խումբըՈվքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա Կարծում եմ՝ մենք կարող ենք լավ լուրեր ունենալ. ԹրամփՀրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի․ պաշտոնականԵթե Միացյալ Նահանգները զիջումների գնան, Իրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակըՉեխիան սահմանափակել է ռուս դիվանագետների տեղաշարժը«Պահեստարան» նախագիծը ենթադրում է հազվագյուտ հողային մետաղների գնում և պահեստավորում. The New York TimesՌուսական հարվածի պատճառով Խարկովում ավելի քան 820 բնակելի շենք է մնացել առանց ջեռուցման` 20-աստիճան ցրտինԱկնկալում ենք՝ Երևանի քաղաքականությունը մեր ռազմավարական պարտությանը ձգտող ​​դաշինքների չափանիշներ չի ենթադրում. ՌԴ ԱԳՆ
Հայաստան

Էլ ովքե՞ր կդառնան սոցփաթեթի շահառու և հնարավորություն կունենան օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից

«Փաստ» օրաթերթը գրում է. Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ։ Այս նախագիծն ուղղված է անասնաբույժների սոցիալական վիճակը բարելավելուն։ Նախարարությունը հիշեցնում է, որ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ անասնաբուժության բնագավառում անասնաբույժների միջոցով իրականացվող աշխատանքները համարվում են ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ։ Անասնաբույժների կողմից բազմիցս բարձրացված խնդիրները վերաբերում են ցածր աշխատավարձերին, որը հնարավորություն չի տալիս հոգալ և՛ ընտանիքի կարիքները, և՛ պատշաճ բժշկական ծառայություններից օգտվել, և՛ հանգիստը կազմակերպել։

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբույժ-մասնագետները և բնակավայրերում միջոցառումներ իրականացնող անասնաբույժներն անմիջական շփում ունեն պատվաստանյութերի հետ, որոնք պարունակում են ապաակտիվացված կենդանի շտամներ՝ հարուցիչներ, ինչպես նաև հիվանդությունների հետ, օրինակ՝ բրուցելոզի հարուցչի հետ, վարակվում են բրուցելոզ հիվանդությամբ՝ արյունառում կամ պատվաստում իրականացնելիս կամ «Համարակալում» ծրագրի շրջանակներում միջոցառում իրականացնելիս, ինչպես նաև քիչ չեն տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստանալու դեպքերը և այլն։ Այսպիսով՝ անասնաբույժներն իրենց մասնագիտական գործունեության ընթացքում գրեթե ամեն օր առնչվում են մի շարք ռիսկերի հետ։

Կազմակերպության անասնաբույժները հիմնականում երիտասարդ մասնագետներ են, և մասնագիտական գործունեության իրականացման գրավչությունը գրեթե բացակայում է, քանի որ երիտասարդ անասնաբույժ մասնագետները միայն ցածր աշխատավարձով չեն կարող թեկուզ տարին մեկ անգամ օգտվել բուժզննության ծառայությունից, կազմակերպել հանգիստը հանրապետության որևէ հանգստյան տանը, իսկ «Պատվաստում» և «Համարակալում» ծրագրերի շրջանակներում միջոցառումներ իրականացնող անասնաբույժ մասնագետների միջին տարիքային շեմը 60 տարեկան և ավելի է:

Սա վկայում է այն մասին, որ մասնավորաբար՝ բնակավայրերում այս ծրագրերն իրականացնող անասնաբույժները մոտիվացիա չունեն, քանի որ անասնաբուժական ծառայության մատուցման համար ստացած վճարը չի բավարարում ամենամյա բուժզննում կամ արձակուրդ հանգստյան տներում կազմակերպելու համար։

Բնակավայրերում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ իրականացնող անասնաբույժների թիվը տարեցտարի նվազում է, և մասնագիտական սերնդափոխությունը չի ապահովվում։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարևորվում է անասնաբույժներին սոցփաթեթի շահառու դառնալու հնարավորության ապահովումը։

Նախագծով առաջարկվող կարգավորման շրջանակը ներառում է կազմակերպության թվով 550 անասնաբույժ։ Սոցփաթեթի յուրաքանչյուրի շահառուին նախատեսվում է փոխանցել 72 հազար դրամ, տվյալ բյուջետային տարում ծախսը կկազմի 39 մլն 600 հազար դրամ։ Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից օգտվելու համար՝ մոտ 60 հազար դրամ մեկ շահառուի համար, տարեկան ծախսը կկազմի 33 մլն դրամ։ Այսպիսով, 550 անասնաբույժի համար սոցփաթեթի շահառու դառնալու նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցները կկազմեն 72 մլն 600 հազար դրամ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: