««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս տարվա հունիսի սկզբին ՀՀ Կառավարության շենքի դիմաց սկանդալային բախում է եղել. 2020 թվականի պատերազմի հետեւանքով անհետ կորած զինծառայողների ծնողներից մի քանիսը բռնել են առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի օձիքից:
Ինչից է սկսվել պատմությունը:«Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ երբ այս տարվա հունիսի սկզբին Նիկոլ Փաշինյանն ընդունել է անհետ կորած եւ բռնի անհետացած զինծառայողների ծնողներին, հերթական անգամ վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է երեխաների որոնման եւ վերադարձի համար:
Սակայն ծնողները դժգոհ են մնացել, քանի որ որեւէ շոշափելի արդյունք չկա զինծառայողների որոնողական աշխատանքների մասով: Այս դժգոհության ֆոնին, Կառավարության դիմաց տեսնելով շենքից դուրս եկող ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին, որը եղել է ԴՆԹ հետազոտությունների պատասխանատուն դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի հետ, բղավել են նրա վրա, թե «ԴՆԹ հետազոտությունները դարձրել եք ծաղր»:
Բանն այն է, որ ԴՆԹ հետազոտությունների շուրջ ծնողները տեսնում են խճճվածություն եւ թափանցիկության բացակայություն: Ծնողներից մի քանիսը պատգամավորից հաշվետվություն է պահանջել, թե ինչու է Լեւոն Քոչարյանին ԱԺ ամբիոնից պատասխանելով հայհոյել թե՝ «Ով մեզ կասի թուրք, իրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»:
Ծնողներից երկուսը բռնել են Թորոսյանի օձիքից, վեր բարձրացրել, ասել, թե ստախոս է նա, թուրք, որովհետեւ իրենց երեխաների ԴՆԹ հետազոտությունները խառնաշփոթ է դարձրել, ԱԺ ամբիոնից ո՞ւմ էր հայհոյում, հավելել են, թե «ինչ ասել ես՝ նույնը՝ քեզ»: Ի պատասխան՝ պատգամավորին նետել են նույն հայհոյանքները:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կատարվածի վերաբերյալ ստանալ Արսեն Թորոսյանի մեկնաբանությունը, վերջինս հայտարարեց. «Ժողովուրդ օրաթերթին կա՛մ սուտ ինֆորմացիա են տվել կա՛մ ինքն է սուտ ինֆորմացիան հորինել, ինչպես հաճախ։ Ցտեսություն»:
Այս արձագանքից հետո ՔՊ պատգամավորը, խախտելով էթիկայի նորմերը, հանրայնացրեց անձնական նամակագրությունը՝ «լուտանք» որակելով իրեն ուղղված հարցը:«Ժողովուրդ» օրաթերթը կրկին իր աղբյուրների հետ կապվեց, ովքեր վստահեցրին. «Արսեն Թորոսյանը նոր չէ, որ սուտ է խոսում, գրեք՝ ինչ պատմել են, 100% ճշմարտություն է. ծնողները պատգամավորի օձիքից բռնել ու թափ են տվել»»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA