Նա, մասնավորապես, նշել է. «Փաստորեն Բրյուսովում էլ չեմ դասավանդելու…
Նոր ուսումնական տարում ինձ էլ են զրկում դասախոսական ժամերից ու դա անում են շատ կեղտոտ ձևով, ծածուկ, գաղտնի, վախենալով աչքերի մեջ նայել։
Շրջանառում են մի ցուցակ, որտեղ տեղ են գտել ոստիկանության միջոցով համալսարանի ռեկտոր կարգվածի կողմից ցուցակագրված մարդիկ։
Ընդ որում իմ դասաժամերը նախատեսում են ոլորտի հետ կապ չունեցող, գիտական կոչում ու աստիճան չունեցողի։
Հիմա չեմ թվարկելու այս ընթացքում իմ կողմից կատարված աշխատանքները (այդ մասին ամբիոնի իմ ստեղծած ՖԲ այս էջում’ ըստ ժամանակագրության), չեմ թվարկի նաև, թե որտեղ ու քանի անգամ եմ Հայաստանի ու համալսարանի պատիվը բարձր պահել, չեմ ասի նաև ուսանողներիս կողմից իմ հանդեպ (որը փոխադարձ է) մշտական սիրո ու հարգանքի զգացողությունը, որը էս մարդիկ կերազեն անգամ մի պահ զգալ։
Այն ժամանակ, երբ համալսարանի (նաև ողջ Հայաստանի մակարդակով օրինակելի) թիվ մեկ ամբիոնը քանդեցին, աշխատող, բարձրակարգ, սիրված մասնագետներից ազատվեցին, մինչ այդ պարգևավճարից անհիմն զրկեցին, բայց այդ նույն ամբիոնից իրենց հաճո մարդկանց լավ էլ ծածուկ պարգևավճար բաժանեցին…
Դէ ինչ տիկին և պարոնայք, ինքներդ ձեզ մտավորական կարգեք ու հիացեք ձեզանով։ Միայն մի բան ասեմ ու գնամ. այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ, պինդ բռնվեք…»։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա