Կոռուպցիայի գործով ձերբակալությունները Տիգրան Ավինյանի թիմից կշարունակվեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիայի առնչությամբ իրականացվող ձերբակալությունները առաջիկա օրերին շարունակվելու են: Ըստ նույն իրազեկ աղբյուրների` քաղաքապետ Տիգրան Ավինյանի շրջապատից, քաղաքապետարանից այս անգամ իրավապահները կենտրոնացել են Երևանի քաղաքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն ներսում կատարվող կոռուպցիոն մեխանիզմների վրա ու, կարծես թե, արդեն կոնկրետ փաստեր են հավաքել: Քաղաքապետարանում էլ, շունչները պահած, սպասում են, թե իրավապահ մարմինները երբ կոնկրետ քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ դեռևս փետրվարi 5-ին ՀԿԿ-ն ձերբակալեց յոթ անձի, այդ թվում՝ մի շարք բարձր պաշտոնյաների`
- հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Արամ Գյուլզադյան,
- հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյան,
- նախկին պաշտոնյաներ Ռոբերտ Դարբինյան և Արամ Այվազյան։
Միքայել Ղիմոյանի պատժամիջոցը հետագայում փոխվեց տնային կալանքի, մյուսները կալանավորված են:
Ապրիլին կոմունալ տնտեսության վարչության նախագահ Արսեն Կարոյանը նույնպես ձերբակալվել էր կաշառքի կասկածանքով. նրան երկու ամսով կալանավորել են:
Իսկ արդեն մայիսի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետարանում խուզարկություն էր իրականացրել և քաղաքապետարանի երկու աշխատակցի ձերբակալել»։


















































Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով
Չինաստանում արտադրված 45 տրոլեյբուսները շուտով կլինեն Երևանում
Վերազինվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն
Քաղաքապետը հանձնարարել է ինտենսիվ վերահսկողություն իրականացնել (տեսանյութ)
Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հատվածում ունենալու ենք բիզնես կենտրոն. Ավինյան
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա