«Հայաստանի վարչապետի կողմից Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու, դրա ղեկավար կազմի նկատմամբ հարձակումներիֆոնին «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) պատգամավոր Հայկ Ցիրունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել օտարերկրացի մի հոգևորականի հետ, վերջինիս ներկայացրել որպես Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Նորին Երանելիություն Դանիել։
Հայ Առաքելական եկեղեցու ներքին գործերում վճռորոշ ձայն պահանջող ՔՊ-ի ներկայացուցիչը, սակայն, պարզվում է՝ ոչ միայն հոգևորականներին է շփոթել, այլև եկեղեցիները՝ բարձրաստիճան կաթոլիկ հոգևորականին ներկայացնելով որպես ուղղափառ։

Ամենապարզ որոնումները ցույց են տալիս, որ Հայկ Ցիրունյանի հետ լուսանկարում պատկերված անձը ոչ թե Դանիել Պատրիարքն է, այլ Բուխարեստի կաթոլիկ արքեպիսկոպոսության արքեպիսկոպոս Աուրել Պերքան։ Վերջինս, սակայն, ոչ թե ուղղափառ, այլ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ է ու եկեղեցական այդ դիրքում նշանակվել է Հռոմի պապի կողմից 2019-ին։
Որ ՔՊ-ական պատգամավորի հետ լուսանկարված եկեղեցականը ոչ թե ուղղափառ, այլ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ է, կարելի է հասկանալ նաև հանդերձանքից և արքեպիսկոպոս Աուրել Պերքայի ցուկետտոյից։ Ռումինիայում բնկաչության 73-74 տոկոսը ուղղափառ եկեղեցու հետևորդ է, կաթոլիկները այնտեղ փոքրամասնություն են (5-6 տոկոս), և ստացվում է, որ իշխանական պատգամավորը լուսանկարվել է Ռումինիայում կրոնական փոքրամասնության բարձրաստիճան հոգևորականի հետ։
Արքեպիսկոպոս Աուրել Պերքան, ի դեպ, 2023-ին մասնակցել էր Ռումինիայի Հայոց թեմում կազմակերպված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության թեմայով մի քննարկման, իր ցավն ու կարեկցանքը հայտնել արցախցիներին։
Դանիել Պատրիարքը, որի անունը հիշատակում է Ցիրունյանը, բայց որը բացակա է այդ լուսանկարում, ռումինական ուղղափառ եկեղեցու պատրիարք է ընտրվել 2007-ին։ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հայկ Ցիրունյանն ու Հրաչյա Հակոբյանն այս օրերին Բուխարեստում մասնակցում են ուղղափառության միջխորհրդարանական գլխավոր վեհաժողովի 32-րդ հերթական նիստի աշխատանքներին։ ՔՊ-ականների գործուղումը կշարունակվի ևս 3 օր»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...