Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով
Երևանում հունիսի 2-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Մարզերում հունիսի 2-ի ցերեկը, 5-6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 3-4-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-6-ի գիշերը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 3-4-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, հունիսի 5-7-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան