«ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով, սակայն մերժում է ստացել, բայց նորից է փորձում՝ հույս ունենալով, որ գոնե մի հարցում օգտակար կլինի պետությանը՝ մինչեւ Հայաստան վերադառնալը։Գրել ենք, որ Մակունցի ձախողումը սկսվել է նշանակման օրվանից, երբ հայ համայնքի հետ չկարողացավ լեզու գտնել։
Եվ առավել խորացավ այն ժամանակ, երբ Բայդեն-Թրամփ մրցապայքարի ժամանակ բացառապես Բայդենի թիմի հետ էր շփվում՝ վստահ, որ Քամալա Հարիսն է հաղթելու։
Եվս մի կիքս էլ տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Վենսի եւ Փաշինյանի հայտնի հանդիպման ժամանակ, երբ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Փաշինյանը տեղեկացել է, որ այդ կարճատեւ հանդիպումը ոչ թե Մակունցն է կազմակերպել, այլ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քուինը, բայց Մակունցը փորձել է սեփականացնել այդ «հաջողությունը»։
Հիմա ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի «շնորհիվ» մեր հարաբերություններն այնքան են փչացել Թրամփի վարչակազմի հետ, որ ստիպված են կես միլիոն դոլար ծախսել՝ պրոֆեսիոնալ լոբբիստներ վարձել։ Իսկ Մակունցը, չնայած ջանքերին՝ գործուղումը երկարաձգելու, օգոստոսին հետ է կանչվում Հայաստան։
Մենք գրել էինք, որ այդ տեղի վրա աչք ունի ներկայիս սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, սակայն ասում են՝ Փաշինյանը փնտրում է հմուտ դիվանագետ՝ հասկանալով, որ ԱՄՆ վարչակարգի հետ աշխատանքն ամեն դիլետանտի խելքի բանը չէ։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան