Կոտայքի մարզի բնակիչը փորձել է պետական միջոցներից հափշտակել շուրջ 120 մլն 926 հազար դրամ
Մասնավորապես՝ Ա.Հ.-ն այգիների հիմնման նպատակով ներկայացրել է կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր՝ իրականում կատարված ծախսերը ներկայացնելով ավելի թանկ գներով կամ կատարված ծախսերի թվում ներառելով առհասարակ չկատարված գյուղատնտեսական ծառայություններ՝ այդ կերպ ստանալով իրականում չկատարված ծախսերի համար որպես փոխհատուցում տրամադրման ենթակա գումարները:
Այնուհետև, Ա.Հ.-ն Ն.Բ.ի հետ համաձայնություն է ձեռք բերել որոշակի վարձատրության դիմաց ծրագրի շրջանակներում իր կողմից ներկայացված անձանց որպես շահառու հաշվառելու հարցի շուրջ, որից հետո վերջինիս հայտնել է նշված շահառուների տիրապետության տակ գտնվող հողատարածքներում այգիների հիմնման համար կատարված ծախսերի վերաբերյալ կեղծ տվյալներ, որոնց հիման վրա Ն.Բ.-ն կազմել է համապատասխան փաստաթղթեր և ներկայացրել նախարարություն:
Էկոնոմիկայի նախարարության ՊՈԱԿ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են անհամապատասխանություններ: Մասնավորապես՝ կատարված ծախսերի գերագնահատված լինելու պատճառով իրականացված աշխատանքները չեն համապատասխանել ծրագրի պահանջներին, ինչի արդյունքում Ա.Հ.-ն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությունը:
Բացի այդ, Ա. Հ.-ն իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ 341,94 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օերենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձը), 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 396-րդ հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
Ա.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան