«Ահա և վերջ, բանակը սարքում են շահույթը հետապնդող կազմակերպություն:
Հետևելով պարտադիր զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատվելու իշխանությունների կողմից նախաձեռնված օրենսդրական դաշտի բարելավմանը, ապա ակնհայտ է դառնում, որ բանակը վերածում են շահույթը հետապնդող կառույցի:
Այդ բարելավման բարձրահնչած պատճառներից մեկը այն է, որ զորակոչիկները ցանկություն չունենալով ծառայել, ըստ էության, այսօրվա իշխանության պահած բանակում, ուստի այդ հետևանքով հսկայական քանակով դիմում են կոռուպցիոն գործարքների, իբրև առողջական խնդիրներ ունենալու պատրվագով՝ ազատվելով պարտադիր զինվորական ծառայությունից, սակայն իշխանությունները իրազեկված լինելով վերոնշյալ հանգամանքների մասին որևէ քայլեր չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու համար:
Ընդ որում իշխանության կարկառուն ներկայացուցիչներից շատերը ժամանակին ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից առողջական խնդիրներ ունենալու հետևանքով, սակայն պարբերաբար տեսնելով՝ Ազգային ժողովի դահլիճում իրենց մասնակցությամբ բռնցքամարտերը, ապա հասկանալի է դառնում ինչով է պայմանավորված իրենց համոզմունքը վերոնշյալ կոռուպցիոն դրսևորումների առկայության մասով, գուցե հենց դրանով է պայմանավորված, որ բացակայում է քաղաքական որոշում քրեաիրավական հարթակում վերացնել վերոնշյալ կոռուպցիոն դրսեվորումները, հակառակ դեպքում զավեշտալի կդառնա, երբ քննությամբ հանկարձակի պարզվի, որ իշխանության ներկայացուցիչներից ոմանք ժամանակին գումարի դիմաց են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Համոզմունք ենք հայտնում, որ վերոնշյալ բարեփոխումներից առաջնահերթ կօգտվեն իխանության և իշանությանը փոխկապակցված շրջանակների զավակները, իսկ գյուղա-բանվորական դասակարգի ներկայացուցիչների զավակները կընգնրկվեն պարտադիր զինվորական ծառայության, արդեն իսկ գործող օրենսդրական բարեփոխումների համաձայն՝ առողջական խնդիրներով:
Հ.Գ. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների հաշվին պետական բյուջեն լցնելով, հանրությունը հերթական անգամ ականատես կդառնա ոչ նպատակային պետական ծախսերի ավելացմանը, Սնուփ Դոգի չկայացված համերգը վառ օրինակ»:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան