Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել
Մայիսի 19-ին կայացված ՀՌԽ որոշման համաձայն՝ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում առերևույթ խախտումներն արձանագրվել է ՝ ՊՎԾ-ի կողմից, որի առնչությամբ մայիսի 5-ին կազմվել է արձանագրություն,
2025 թ. մայիսի 7-ին Հանրային հեռարձակողի խորհրդի որոշմամբ Ընկերության գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ նախաձեռնվել է կարգապահական վարույթ՝ ենթադրյալ խախտման հանգամանքները պարզելու և անհրաժեշտության դեպքում կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով: Արմեն Քոլոյանից գրավոր պահանջվել է ենթադրյալ խախտումների մասին գրավոր բացատրություն՝ դրա համար վերջինիս տրամադրելով 3 աշխատանքային օր, Քոլոյանից գրավոր բացատրությունը ստացվել է մայիսի 12-ին։
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի պարտականությունները կատարողի կողմից հանձնարարվել է Հանրային հեռարձակողի խորհրդի ներքին աուդիտի բաժնի ղեկավարին՝ սեղմ ժամկետներում իրականացնել Ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 24-ին կազմակերպված գնման ընթացակարգի աուդիտ: Խոսքը «Ռոյթերս Նյուզ ընդ Մեդիա» ընկերության հետ կնքված բաժանորդագրության պայմանագրի մասին է:
Կատարված գործողությունների արդյունքում պարզվել է, որ գնման ընթացակարգը կազմակերպվել է առանց գնման առարկայի գնումների պլանում ներառելու և տեղեկագրում հրապարակելու: 2024 թվականի սեպտեմբերի 24-ին կնքվել է պայմանագիր, հետագայում՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ին գնման առարկան ներառվել է գնումների պլանում, որից հետո պատրաստվել են ընթացակարգի փաստաթղթերը: ՀՌԽ-ն գտել է, որ Քոլոյանի նկատմամբ պետք է տույժ կիրառվի, սակայն, որոշել է բավարարվել նկատողությամբ՝ հաշվի առնելով․ «Արմեն Քոլոյանի մեղքը, որը դրսևորվել է անզգուշության ձևով, այդ խախտման կատարման հանգամանքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջինս որպես Ընկերության գործադիր տնօրեն նախկինում չի ենթարկվել կարգապահական որևէ տույժի՝ Արմեն Քոլոյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել նկատողություն»։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա