Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Անիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է հետազոտման փուլում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի գյուղերից մեկի բանկիչ 17-ամյա Տիգրան Ն.-ն է։
Ըստ նախնական տեղեկությունների, նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում իրենց գյուղում՝ մշակույթի տան դիմաց, Շիրակի մարզի բնակիչ 17-ամյա Մկրտիչ Ա.-ի և հիվանդանոց տեղափոխված Տիգրան Բ.-ի միջև ինչ-որ հարց է առաջացել, որի ժամանակ Մկրտիչ Ա.-ն հարվածներ է հասցրել Տիգրան Բ.-ի մարմնի տարբեր մասերի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Անիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Անիի և Արթիկի քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով, Մկրտիչ Ա.-ն միայնակ չի եղել, նրա հետ եղել են մոտ 5 հոգի, ովքեր նույնպես ակտիվ մասնակցություն են ունեցել Տիգրան Ն.-ին ծեծի ենթարկելու մեջ, իսկ թե ինչու է ոստիկանությունը միայն Մկրտիչ Ա.-ի մասին տեղեկացրել քննչական վարչությանը, գյուղացիների մոտ լուրջ կասկածներ է առաջացրել։
Նշվում է, որ Տիգրան Ն.-ն սովորում է Շիրակի մարզի արհեստագործական ուսումնարաններից մեկում, իսկ Մկրտիչ Ա.-ն՝ Շիրակի մարզի դպրոցներից մեկում։


















































20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել
Երեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնուն
Երևանի թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու մարմին
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA