Ռուս կինը հայտնել է՝ Երևանում «կլիենտ»-ն իր գործն ավարտելուց հետո ատրճանակով սպառնալով կապել է իրեն, հափշտակել գումարը
Դեկտեմբերի 12-ին արտառոց ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 06:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը այցելել է Արամի փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ բնակվում է ՌԴ քաղաքացի 46-ամյա Մարիա Պ.-ն ու նրա նկատմամբ ոտնձգություն է կատարել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Մարիա Պ.-ի բնակարան ժամանած ոստիկանության քրեական հետախույզներին Մարիա Պ.-ն հայտնել է, որ իր կողմից սեռական ծառայություն մատուցելու ժամանակ այդ «կլիենտ»-ը իրեն վճարել է 40 հազար դրամ, ապա սեռական ծառայությունից օգտվելուց հետո նա Մարիա Պ.-ի ներկայությամբ օգտագործել է թմրամիջոց, իր մոտ եղած ատրճանակի սպառնալիքի տակ կապել է նրան, նրանից հափշտակել 700 ԱՄՆ դոլար, 320 լարի և իր կողմից վճարած 40 հազար դրամը, ապա արձակել է նրա ոտքերն ու ձեռքերը և սպառնալիքների ներքո իջեցրել շենքի բակ, նրան թողել միայնակ ու ինքը ավտոմեքենայով դիմել փախուստի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյան...
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի. Թրամփ
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշին...