ԲՏԱ նախարարը կհեռանա, նրան փոխարինող են գտել
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը վերջին շրջանում հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում՝ սկանդալային պատմություններով։ Վերջերս էլ հայտնի դարձավ, որ ԲՏԱ նախարարությունը մեծ դրամաշնորհներ է տրամադրել գործունեությունը դադարեցրած մի շարք ընկերությունների։ Ռոբերտ Խաչատրյանը նախարար նշանակվեց նախկին նախարար Վահագն Խաչատուրյանի՝ նախագահ դառնալուց հետո` հենց նորանշանակ նախագահի միջնորդությամբ:
Դեռ ամիսներ առաջ տեղեկություններ կային, որ Խաչատրյանին ազատելու են, եւ նա տեղափոխվելու է իր հովանավորի` ՀՀ նախագահի աշխատակազմ: Նրան փոխարինողի նոր անուն է շրջանառվում` չի բացառվում, որ սփյուռքի նախկին նախարար, «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանը նշանակվի»։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյան...
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի. Թրամփ
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշին...