Ավագանու հերթական ստուգարքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում դեկտեմբերի 24-ին ավագանու ոչ իշխանական անդամները հերթական «ստուգարքն» են հանձնելու։ Այդ օրը ներկայացվելու են Երեւանի բյուջեի նախագիծը եւ զարգացման ծրագիրը, որը, ըստ օրենքի, ընդունվում է ավագանու ձայների պարզ մեծամասնությամբ, այսինքն՝ 33 ավագանի պետք է պարտադիր ներկա գտնվի, որ քվորում ապահովվի, իսկ նրանց մեծամասնությունն էլ պետք է կողմ քվեարկի:
Մինչդեռ, ինչպես արդեն հայտնի է, ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիան ունի 32 ձայն, ուստի անհրաժեշտ է, որ իրենց ընդդիմություն հռչակած խմբակցություններից մեկից գոնե մեկ անդամ ներկայանա, որպեսզի քվորում լինի` թեկուզ դեմ քվեարկի: Երեւանի բյուջեն ու զարգացման ծրագիրը կարող են ընդունել միայն այդ դեպքում։
Հիշեցնենք, որ Ավինյանին քաղաքապետ ընտրելու նիստին մասնակցեցին Դոգի «Հանրային ձայնի» անդամները, որոնք դեմ քվեարկեցին, բայց քվորում ապահովեցին, որ ընտրությունը կայանա: Քաղաքապետարանի աղբյուրները հայտնում են, որ Ավինյանի՝ Վարդան Ղուկասյանի հետ կապված ձայնագրության հրապարակումից հետո, երբ նա ենթականերին հորդորել էր «շներին պարոնով չդիմել», այս խմբակցությունն այլեւս նախկին «կառուցողականությունը» չունի` բոյկոտում են ավագանու նիստերը։
Ինչ վերաբերում է բյուջեի նախագծին, ապա 2024-ի ընդհանուր ծախսերը, այդ թվում՝ նաեւ ենթակառուցվածքների ծախսերը, կրճատվում են ավելի քան 8.5 միլիարդ դրամով, սակայն աշխատավարձային ֆոնդն աճում է 534 միլիոն դրամով: Միտում կա՝ վերականգնելու նաեւ պարգեւավճարների «ավանդույթը»` 457 միլիոն դրամ նախատեսվում է պարգեւավճարների համար։ Այս ցուցանիշը կրկնակի ավելի է նախորդ տարվա թվից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի