ՀՀ իշխանություններն ուզում են, որ անգամ «Արցախ» բառը չգործածվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի «վախը բռնելու» համար, որպեսզի նա հրաժարվի ոչ միայն քաղաքական պայքարից, այլեւ Արցախի վտարանդի կառավարություն ձեւավորելու մտքից: Չնայած նման գործընթաց մեծ հաշվով չկա` ընդամենը խոսակցություններ, քննարկումներ կան: ՀՀ իշխանություններն ուզում են, որ անգամ «Արցախ» բառը չգործածվի։
Նախօրեին Անդրանիկ Քոչարյանը, ով ղեկավարում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, ասել է, որ հնարավոր է Շահրամանյանին հրավիրեն հանձնաժողով: Հանձնաժողովի գործունեության ժամկետին դեռ 1 ամիս կա։ Մինչդեռ պատերազմի ժամանակ Շահրամանյանը եղել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի, զբոսաշրջության նախարարը եւ կապ չի ունեցել ռազմաճակատի հետ:
Քոչարյանն անուղղակիորեն խոստովանել է, որ Շահրամանյանի հարցաքննությունը հանձնաժողովի գործառույթներից դուրս է․ «Պարոն Շահրամանյանին արժե որոշ հարցեր ուղղել՝ կապված 44-օրյա պատերազմից հետո այն իրողությունների հետ, որոնք առնչվում են թե՛ սպառազինությանը, թե՛ հայաթափմանը, թե՛ կապիտուլյացիոն բնույթի այն փաստաթղթերին, որոնք ստորագրվել են»։
Նկատենք, որ Շահրամանյանն էլ դեմ չէ ՀՀ իշխանությունների հետ համագործակցությանը․ երեկ նա դիմել է գլխավոր դատախազին՝ «խնդրանքով», որ «ԱՀ պաշտոնյաների չարաշահումների, թալանի վերաբերյալ հրապարակումները ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ եւ քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի