ՌԴ դեմարշից հետո Հայաստանը փորձում է հարթել սրված հարաբերությունները
«Հրապարակը» գրում է, Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին ՔՊ-ի 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը՝ չնայած Ռուսաստանի սպառնալիք-նախազգուշացումներին։ Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ եւ Հռոմի կանոնադրությունը վավերացրած յուրաքանչյուր երկիր պարտավոր է ձերբակալել Ռուսաստանի նախագահին, եթե նա ժամանի տվյալ երկիր։
Սակայն, ինչպես ասում են, կատվի վազքը մինչեւ մարագն է, Հռոմի ստատուտը դեռեւս ուժի մեջ չի մտել, բայց վավերացումից հետո ՌԴ-ն անցել է սանկցիաների մեր հայրենակիցների նկատմամբ՝ հարկային ստուգումներ, դեպորտի սպառնալիքներ, հայկական վարորդական վկայականները ճանաչելու գործընթացի հետաձգում եւ այլն։ ՌԴ դեմարշից հետո Հայաստանը փորձում է հարթել սրված հարաբերությունները։ ԱԳՆ-ն հայտնել է, որ հայկական կողմը հանդես է եկել համապատասխան երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկությամբ, որը կարող է փարատել Ռուսաստանի մտահոգությունները։
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էլ երեկ բացել է փակագծերը, ասելով, որ կարող ենք ունենալ երկկողմ համաձայանգիր, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում։ Ռուսական կողմը դեռեւս չի պատասխանել ՀՀ առաջարկին։ Իշխանական շրջանակներում հույս չունեն, որ պատասխան կստանան, համոզված են, որ Հռոմի ստատուտի վավերացումը ՌԴ-ում չեն մարսել ու չեն ներելու։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյան...
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
Ավելի քան 4 մլրդ դրամի հատկացում մարզերում մանկապարտեզների նորոգմանը և նախակրթարանների ստեղծմանը
Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի. Թրամփ
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը