Իմ տղուն 13 տարի առաջ սպանել են, հիմա ցույց են տալիս, թե ընդառաջու՞մ են
Մեր իրավունքները ոտնահարվել են, իսկ դու ոչինչ էլ չեք արել։ Նախորդ հանդիպումների ժամանակ դուք խոստացել էիք, որ ընթացք կտաք, բայց կոնկրետ հենց ձեր մասով էլ այս պահի դրությամբ ոչինչ արված չէ։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց ասացին սևազգեստ մայրերը՝ դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին։
«Այն, ինչ ունեք ասելու գլխավոր դատախազությանը կամ այլ գերատեսչությունների, կարող եք ասել հենց իրենց, իսկ մեր մեր մասով դուք ասում եք, որ որևէ բան արված չէ։ Եթե մտածում եք, որ իրոք որևէ բան արված չէ, ուրեմն գրավոր հիմնավորում ներկայացրեք, թե ինչու որևէ բան արված չէ։ Մենք էլ կփորձենք ձեզ ցույց տալ, որ լավ էլ աշխատում ենք, ամեն բան անում ենք, հլը մի բան էլ մարդկայինով փորձում ենք բանավոր հաղորդակցության շրջանակներում մարդկանց հետ խոսելով հասկացնել, որ այս բանը այսպես ավելի ճիշտ կլինի, այն բանը այնպես ավելի ճիշտ կլինի»,- արձագանքեց Մանասյանը։
«Այսինքն՝ չհասկացանք, մի րոպե։ Իմ տղուն սպանել են, արդեն 13 տարի է դառնում, մի հատ էլ ցույց են տալիս, թե մեզ ընդառաջում են, բանավոր էլ են խոսում և այլն։ Ոչ, պարտավոր են, պարտավոր են աշխատել։ Եթե վեր են ընկել այդ աթոռին, եթե աթոռ են զբաղեցրել , ուրեմն պարտավոր են զինվորի գործը բացահայտել»,- ասաց ծնողներից մեկը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյան...
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
Ավելի քան 4 մլրդ դրամի հատկացում մարզերում մանկապարտեզների նորոգմանը և նախակրթարանների ստեղծմանը
Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի. Թրամփ
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը