ԿԽՄԿ երևանյան պատվիրակության նախկին աշխատակիցը կազմակերպության դեմ դատական հայց է ներկայացրել
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան պատվիրակության նախկին աշխատակից Արամ Փանոսյանը կազմակերպության դեմ դատական հայց է ներկայացրել։
NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում Արամ Փանոսյանը դատարան դիմելու պատճառների վերաբերյալ որոշ մանրամասներ է ներկայացրել։
«Իրականում, իրավիճակը կարելի է աննախադեպ համարել»,- ասում է Արամ Փանոսյանը։ Փանոսյանը մինչև այս տարվա մայիսի 31-ն աշխատել է որպես Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության պաշտպանիչ գործառույթների տարածքային ներկայացուցիչ։ Սա ենթադրում է «տեղում» աշխատանք, և Փանոսյանը երկար տարիներ աշխատել է սահմանամերձ բնակավայրերում: Չնայած աշխատանքային իդեալական պատմությանը՝ գարնանը պատվիրակության ղեկավարությունը, որպես իրենց գործողության պատճառ նշելով Փանոսյանի «զանցանքը», աշխատանքից հեռացրել է նրան։
Թե կոնկրետ ինչն է եղել «զանցանքը», ըստ ԿԽՄԿ-ի, կպարզվի դատավարության ընթացքում։ Հատկանշական է, սակայն, որ Փանոսյանի գործողություններն ավելի վաղ վերանայվել են ԿԽՄԿ ներքին անկախ դատավարական հանձնաժողովի կողմից, որն արդարացրել է գործողությունները և առաջարկել Արամ Փանոսյանին վերականգնել իր պաշտոնում։ Սակայն դա չի արվել։ Ավելին, պատվիրակությունը «անձեռնմխելիության» հիմքով փորձում է խուսափել դատական գործընթացից։ Նման հայտարարությունն անհիմն է, քանի որ Հայաստանում պատվիրակությունը միջազգային կազմակերպությանը համարժեք կազմակերպության կարգավիճակ ունի, ինչը դրան չի ազատում այս հարցում իր գործողությունների համար պատասխանատվությունից: Քանի որ ԿԽՄԿ-ն աշխատանքային պայմանագրեր է կնքում Հայաստանի Հանրապետության տարածքում և ՀՀ աշխատանքային օրենսգրքի շրջանակներում, կազմակերպության անձեռնմխելիությունն այս շրջանակներում չի գործում։ Իրավիճակի լուծման համար Փանոսյանը դիմել է ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։
«Հարցը սկզբունքային է։ Ես իմ անունից և մյուս աշխատակիցների անունից, որոնցից յուրաքանչյուրը կարող է հայտնվել նույն իրավիճակում, պատրաստ եմ պաշտպանել իմ իրավունքները և այդ պատճառով դիմել եմ դատարան։ Հուսով եմ, որ որոշումն արդարացի կլինի»,- ասաց նա։
Դատական նիստը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:15-ին, ք.Երեւան, փ. Ալաբյան 41 հասցեում։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի