Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ճիշտ պահին ես կերկարաձգեմ պայմանագիրս ու դեռ երկար կմնամ այստեղ ՇՄ նախարարը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են COP17-ի կազմակերպչական և օրակարգային հարցերին Տաքսու վարորդների բարձրացված բոլոր խնդիրներին լուծումներ են տրվել․ ՄՍՇՊՀ Ի՞նչն է ամենաշատն անհանգստացնում Ռեալին Բավարիայի հետ խաղից առաջ Այստեղ մարզվող երեխաների համար դուք և ձեր անցած ուղին ոգեշնչման աղբյուր են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն Սա ճակատամարտ է, որի մասին երազում է յուրաքանչյուրը Տոտենհեմն արգելել է Քանյե Ուեսթին համերգ տալ իր մարզադաշտում․ Daily Mail Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ճիշտ պահին ես կերկարաձգեմ պայմանագիրս ու դեռ երկար կմնամ այստեղՇՄ նախարարը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են COP17-ի կազմակերպչական և օրակարգային հարցերինՏաքսու վարորդների բարձրացված բոլոր խնդիրներին լուծումներ են տրվել․ ՄՍՇՊՀԻ՞նչն է ամենաշատն անհանգստացնում Ռեալին Բավարիայի հետ խաղից առաջԱյստեղ մարզվող երեխաների համար դուք և ձեր անցած ուղին ոգեշնչման աղբյուր են«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունՍա ճակատամարտ է, որի մասին երազում է յուրաքանչյուրըՏոտենհեմն արգելել է Քանյե Ուեսթին համերգ տալ իր մարզադաշտում․ Daily MailԿյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո ԳոլդշմիդըԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամԸնտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեցԻրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարիԵրևանի 9 դպրոցներում գործում են խոսակցական անգլերենի ակումբներՈ՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծիԱլեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԵրևանում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառման երևանյան փուլըԲուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան՝ հիմնվելով ծանրաբեռնվածության և որակի վրաԿիևը Մոսկվային է փոխանցել էներգետիկ հրադադարի առաջարկԿրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համարՏարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու աՔննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքներըNASA-ի կայքում հեռարձակվող կադրում անսպասելիորեն հայտնվել է Nutella-նՍտամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ երեք մարդ է զոհվել հրաձգության հետեւանքովՀյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են ներխուժում, որոշ շրջաններում կանխատեսվում է ձյունՊակիստանը և Եգիպտոսը կոչ են արել թուլացնել լարվածությունը տարածաշրջանումԹուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. ԶելենսկիԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՑԱՀԱԼ-ը հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրինԱշխարհը երբեք չի ապրել այս մասշտաբի էներգամատակարարման խափանում. Միջազգային էներգետիկ գործակալության տնօրենՌուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդՍինգապուրը մոտ 780 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության փաթեթ կտրամադրի Քննիչի օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող քաղաքացու վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Ռոսատոմ»-ի եւս 175 աշխատակից անցել է իրանական սահմանն ու Երեւանից մեկնել ՄոսկվաԻրանը պատրաստ է դադարեցնել պատերազմը, բայց պահանջում է չհարձակվելու երաշխիքներԻրանը 10 կետանոց ծրագիր է առաջարկել, Թրամփն այն անվանել է ոչ բավականաչափ լավըՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԱԱՏՄ թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2026-ի առաջին եռամսյակում ստացվել է 2207 զանգԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով կքննվի 4 նախագիծ. մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքինՈստիկանության գվարդիայի շրջիկ կարգախմբերի աշխատանքը դրական արդյունքներ է տալիս. ՆԳՆՎաղ տարիքից արժեքների վրա հիմնված դաստիարակության ձևավորումը կարևոր է Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի. նախագահի շնորհավորական ուղերձըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 6-ից 7-ըԱվելի քան հիսուն տարի նա իր կյանքն ու գործունեությունը նվիրել է այս մարզաձևինԵրևան-Աբովյան ճանապարհին ավտոմեքենան բախվել է գովազդի սյանը․ կան տուժածներՔաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակվում ենԾանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էԱյսօր Մայրության եւ գեղեցկության տոնն էՌԴ-ն Իրանին է տրամադրել իսրայելական էներգետիկ թիրախների ցանկը. The Jerusalem Post
Հայաստան

Վարդենիսում սպանված, բռնաբարված, անդամահատված կանանց նկարները մոռացե՞լ եք

Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Էլմար Ջամալովը հայտարարել է, որ քրեական գործ է հարուցվել՝ Հայաստանի կողմից, այսպես կոչված, հյուսիսային ադրբեջանցիների դեմ ցեղասպանության իրագործման, բռնի տեղահանման մեղադրանքներով։ Նա սպառնացել է, որ եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն է ուզում, ապա պետք է դադարի ատել ադրբեջանցիներին։

Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալը, հավանաբար, նկատի ունի Խոջալուի օպերացիայի ընթացքում հենց ադրբեջանցիների կրակից սպանված մսխեթցի թուրքերի զանգվածային սպանությունը։
«Հրապարակի» հետ զրույցում «Արաբո» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից այս բոլոր քայլերն ուղղված են հայ տղամարդկանց նվաստացնելուն, հայ տղամարդու մեջ տղամարդկությունը սպանելուն, կոտրելուն։

«Ինչքան մենք թուլանանք, իրենք ավելի մեծ պահանջներ կներկայացնեն։ Մեր առաջին իշխանությունները թույլ էին՝ նրանք պատասխան չտվեցին Բաքվին, Սումգայիթին, իսկ քանի որ մերոնք թույլ են եւ ուզում են պարտվել, նրանք դեռ ուրիշ բաներ էլ են ներկայացնելու, 100 միլիարդ էլ են ներկայացնելու, պահանջելու են, որ 300 հազար ադրբեջանցիներ գան, 300 ասելու են՝ 600 հազար բերելու են»,- ասաց «Արաբո» ջոկատի հրամանատարը։

Մանվել Եղիազարյանը շեշտում է, որ թշնամու նպատակը մինչեւ վերջ Հայաստանը «քամելն» է, իսկ հայկական կողմը դրան պատրաստ է, չի ըմբոստանում, չի պատասխանում, ու, հետեւաբար, նրանց խոսքը հիմնավոր է դառնում, դե իսկ պահանջներն էլ շարունակելու են ներկայացնել։ 

Իսկ ո՞ւմ են հիմնական մեղավորներ կարգելու։ Եղիազարյանը կարծում է` այդպես են անելու, որպեսզի «տղամարդ» հասկացությունը, տղամարդ պատկերը Հայաստանում, հայ ժողովրդի մեջ ոչնչացնեն։ «Ներկայացնում են այդ մարդկանց հանցագործ, մարդասպան․ իրենք ավելի մեծ մարդասպաններ են՝ Վարդենիսում սպանված, բռնաբարված, անդամահատված կանանց նկարները մոռացե՞լ եք, բայց քանի որ մերոնք հաշտ ձեւով դրան գնում են, ադրբեջանցիներն էլ հայ ժողովրդի մեջ հայ տղամարդուն են սպանում, որ տղամարդու պատկեր գոյություն չունենա մեր ազգի մեջ՝ բոլորին ոչնչացնելու են։ Երեք նախագահներն աչքիս լույսը չեն, դուք գիտեք՝ ես 30 տարի ընդդիմադիր դաշտում եմ եղել, բայց այդ երեք նախագահներին կալանավորելը հայ ժողովրդին ստորացնել է։ Եթե այստեղ դատեն իրենց, համաձայն եմ ես, իրենց կեղծիքների, իրենց սրիկայությունների համար` եթե արել են, բայց եթե դա ադրբեջանցին է անում, դա բոլոր հայ տղամարդկանց է ստորացնում»,- նկատեց ազատամարտիկը։

Ադրբեջանցիները կազմակերպված ձեւով դա անում են, իսկ հայկական կողմը հաշտվել է այս իրողության հետ։ Պատճառն այն է, որ այն շրջանակները, որոնք պետք է հակազդեին այս հաշտեցման պրոցեսին, նրանք կամ պատրաստ են պարտության, մյուսները «կեղտերի մեջ կորած են», մի մասն էլ համագործակցել է թշնամու հետ, մյուսներն էլ վախից, վերգոների նման սիրտները կանգնած՝ պատրաստ են ամեն ինչ անել, միայն պատերազմ չլինի, ամեն ինչի պատրաստ են, միայն պատերազմ չլինի։ «Նրանք պատրաստ են վաճառել հայրենիքը, միայն թե իրենց մաշկը փրկեն, կա՛մ վաճառված են, կա՛մ վախեցած են, ցավոք սրտի։ Առաջին պատերազմի ժամանակ էլ մենք այս պատկերն ունեինք, բայց քանի որ այն ժամանակվա իշխանությունները մեզնից վախենում էին, զգուշանում էին բացահայտ հակահայկական քայլեր անելուց»,- եզրափակեց Արաբոյի Մանվելը։