Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ճիշտ պահին ես կերկարաձգեմ պայմանագիրս ու դեռ երկար կմնամ այստեղ ՇՄ նախարարը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են COP17-ի կազմակերպչական և օրակարգային հարցերին Տաքսու վարորդների բարձրացված բոլոր խնդիրներին լուծումներ են տրվել․ ՄՍՇՊՀ Ի՞նչն է ամենաշատն անհանգստացնում Ռեալին Բավարիայի հետ խաղից առաջ Այստեղ մարզվող երեխաների համար դուք և ձեր անցած ուղին ոգեշնչման աղբյուր են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն Սա ճակատամարտ է, որի մասին երազում է յուրաքանչյուրը Տոտենհեմն արգելել է Քանյե Ուեսթին համերգ տալ իր մարզադաշտում․ Daily Mail Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ճիշտ պահին ես կերկարաձգեմ պայմանագիրս ու դեռ երկար կմնամ այստեղՇՄ նախարարը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են COP17-ի կազմակերպչական և օրակարգային հարցերինՏաքսու վարորդների բարձրացված բոլոր խնդիրներին լուծումներ են տրվել․ ՄՍՇՊՀԻ՞նչն է ամենաշատն անհանգստացնում Ռեալին Բավարիայի հետ խաղից առաջԱյստեղ մարզվող երեխաների համար դուք և ձեր անցած ուղին ոգեշնչման աղբյուր են«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունՍա ճակատամարտ է, որի մասին երազում է յուրաքանչյուրըՏոտենհեմն արգելել է Քանյե Ուեսթին համերգ տալ իր մարզադաշտում․ Daily MailԿյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո ԳոլդշմիդըԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամԸնտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեցԻրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարիԵրևանի 9 դպրոցներում գործում են խոսակցական անգլերենի ակումբներՈ՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծիԱլեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԵրևանում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառման երևանյան փուլըԲուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան՝ հիմնվելով ծանրաբեռնվածության և որակի վրաԿիևը Մոսկվային է փոխանցել էներգետիկ հրադադարի առաջարկԿրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համարՏարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու աՔննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքներըNASA-ի կայքում հեռարձակվող կադրում անսպասելիորեն հայտնվել է Nutella-նՍտամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ երեք մարդ է զոհվել հրաձգության հետեւանքովՀյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են ներխուժում, որոշ շրջաններում կանխատեսվում է ձյունՊակիստանը և Եգիպտոսը կոչ են արել թուլացնել լարվածությունը տարածաշրջանումԹուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. ԶելենսկիԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՑԱՀԱԼ-ը հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրինԱշխարհը երբեք չի ապրել այս մասշտաբի էներգամատակարարման խափանում. Միջազգային էներգետիկ գործակալության տնօրենՌուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդՍինգապուրը մոտ 780 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության փաթեթ կտրամադրի Քննիչի օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող քաղաքացու վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Ռոսատոմ»-ի եւս 175 աշխատակից անցել է իրանական սահմանն ու Երեւանից մեկնել ՄոսկվաԻրանը պատրաստ է դադարեցնել պատերազմը, բայց պահանջում է չհարձակվելու երաշխիքներԻրանը 10 կետանոց ծրագիր է առաջարկել, Թրամփն այն անվանել է ոչ բավականաչափ լավըՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԱԱՏՄ թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2026-ի առաջին եռամսյակում ստացվել է 2207 զանգԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով կքննվի 4 նախագիծ. մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքինՈստիկանության գվարդիայի շրջիկ կարգախմբերի աշխատանքը դրական արդյունքներ է տալիս. ՆԳՆՎաղ տարիքից արժեքների վրա հիմնված դաստիարակության ձևավորումը կարևոր է Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի. նախագահի շնորհավորական ուղերձըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 6-ից 7-ըԱվելի քան հիսուն տարի նա իր կյանքն ու գործունեությունը նվիրել է այս մարզաձևինԵրևան-Աբովյան ճանապարհին ավտոմեքենան բախվել է գովազդի սյանը․ կան տուժածներՔաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակվում ենԾանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էԱյսօր Մայրության եւ գեղեցկության տոնն էՌԴ-ն Իրանին է տրամադրել իսրայելական էներգետիկ թիրախների ցանկը. The Jerusalem Post
Հայաստան

Ապրում ենք` «ինչ լինում է, թող լինի» սկզբունքով

Ինչ եղավ նախկինում հերոսներ ունեցող հասարակության հետ: Այս թեմայի շուրջ զրուցել ենք հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ։

- Այսօր դժվար է հասկանալ, թե ովքեր են հայ մարդու համար հերոս։  Այս խնդիրը Ձեզ ծանո՞թ է։ 

- Ես հասարակության մեջ ոչ մի զարգացում չեմ տեսնում՝ հասարակության 80%-ը իներտ վիճակում է ապրում ՝ իրենց համար: Անտարբեր` շուրջը կատարվող իրադարձությունների նկատմամբ։ Այս դրսևորումները ինձ ծանոթ են, բայց մասշտաբներն անհանգստացնող են։

- Մեր հասարակությունը բազմաշերտ է, բայց այս բազմազանության ֆոնին միևնույնն է` ժամանակին հասարակությունը ուներ համընդհանուր հերոսներ, օրինակ՝ հայրենիքի համար զոհված զինվորը, հրամանատարը, բայց այսօր տեսնում ենք, որ այս արժեքները կորել են։ Ինչո՞ւ։

- Ես խոսքիս սկզբում  նշեցի` սա այդ իներտության արդյունքն է, որ ոչ ոքի հետաքրքիր չի և ոչ ոք չի զբաղվում այս հարցերով։ Նախկինում արժեհամակարգերը ներդրված էին պետության կողմից: Թե կրթական համակարգը, թե սոցիալական առումով,  կային արժեքներ, որ ընդգծվում էին պետության կողմից։ Մանկուց երեխաներին ծանոթացնում էին անհատներին, նրանց կերպարը, մոտեցումները պետության նկատմամբ, և դա միայն զինվորը չէր, նաև ցույց էր տրվում գիտնականի, բժշկի, ուսուցչի, անհատների, այլ  կերպարները։ Այսօր ոչ ոք  հոգ չի տանում, որ այս կերպարների մասին շարունակական խոսեն, իսկ ինքնուրույն մարդը չի կազմակերպվում և չի էլ կարող կազմակերպվել, լուծել այս խնդիրը,  երբ չկա պետական աջակցություն։ Արդյունքում, հասարակությունում մեծ բաց է առաջանում և լրացնել հետագայում այդ բացը դժվար է։

- Ինչու՞ մենք հասանք այս իրավիճակին:

- Այնպես չէ, որ մենք այս իրավիճակում չենք եղել, և սա նոր երևույթ է։ Մենք դարեր շարունակ եղել ենք այս իրավիճակում՝ 1700-1800 տարի։ Այս իրավիճակը ավելի խորացավ նաև այն ժամանակ, երբ մի քանի անգամ մենք կորցրեցինք մեր պետականությունը, նրանից հետո եկան խորհրդային կարգերը, որի ժամանակ սահմանվեց գաղափարախոսություն, բայց այն հայկական չէր։

- Այս իրավիճակից դուրս գալու համար ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում և ինչպիսի՞ մտավախություններ ունեք։

- Մտավախությունն այն է, որ մենք մեր ձեռքերը լվացել ենք պետությունից՝ մեր վեջը չի, թե ինչ տեղի կունենա պետության հետ։ Ժողովրդի մոտ կա կարծիք, որ մենք ոչինչ չենք կարող փոխել, և ապրում ենք` ինչ լինում է, թող լինի սկզբունքով։ Այս իրավիճակում ռիսկերը շատ մեծ են և վտանգավոր են պետության հետագա գոյության համար։ Այդ ռիսկերից կարող ենք համարել պետության կորուստը։ Ազգը, որպես այդպիսին, չի վերանա, քանի կան լեզուն, որը իներցիայով է փոխանցվում սերունդներին, բայց պետությունը, որպես մարմին, վերանալու ռիսկի տակ է հայտնվում, քանի որ ոչ ոքի այն չի հետաքրքրում։ Պետության մեջ են մտնում ինստիտուտները, հողը, որի մասն էր նաև Արցախը, որի կորուստը մեծապես ցավ չպատճառեց հասարակության լայն շերտերին։ Եվ այս պայմաններում ինչ էլ կատարվի հասարակության կողմից ընդդիմախոսություն  չի լինելու, քանի որ չկա հասարակական պահանջ։ Իշխանություններից չի պահանջելու պահպանել ազգային արժեքները, պահպանել հայրենիքը, պահպանել հերոսի կերպարը, սինվոլիզմ ներկայացող կոթողները։ Դրա համար էլ ով ինչ ուզում է` անում է, և չի կրում պատասխանատվություն։