Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ճիշտ պահին ես կերկարաձգեմ պայմանագիրս ու դեռ երկար կմնամ այստեղ ՇՄ նախարարը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են COP17-ի կազմակերպչական և օրակարգային հարցերին Տաքսու վարորդների բարձրացված բոլոր խնդիրներին լուծումներ են տրվել․ ՄՍՇՊՀ Ի՞նչն է ամենաշատն անհանգստացնում Ռեալին Բավարիայի հետ խաղից առաջ Այստեղ մարզվող երեխաների համար դուք և ձեր անցած ուղին ոգեշնչման աղբյուր են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն Սա ճակատամարտ է, որի մասին երազում է յուրաքանչյուրը Տոտենհեմն արգելել է Քանյե Ուեսթին համերգ տալ իր մարզադաշտում․ Daily Mail Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ճիշտ պահին ես կերկարաձգեմ պայմանագիրս ու դեռ երկար կմնամ այստեղՇՄ նախարարը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են COP17-ի կազմակերպչական և օրակարգային հարցերինՏաքսու վարորդների բարձրացված բոլոր խնդիրներին լուծումներ են տրվել․ ՄՍՇՊՀԻ՞նչն է ամենաշատն անհանգստացնում Ռեալին Բավարիայի հետ խաղից առաջԱյստեղ մարզվող երեխաների համար դուք և ձեր անցած ուղին ոգեշնչման աղբյուր են«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունՍա ճակատամարտ է, որի մասին երազում է յուրաքանչյուրըՏոտենհեմն արգելել է Քանյե Ուեսթին համերգ տալ իր մարզադաշտում․ Daily MailԿյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո ԳոլդշմիդըԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամԸնտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեցԻրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարիԵրևանի 9 դպրոցներում գործում են խոսակցական անգլերենի ակումբներՈ՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծիԱլեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԵրևանում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառման երևանյան փուլըԲուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան՝ հիմնվելով ծանրաբեռնվածության և որակի վրաԿիևը Մոսկվային է փոխանցել էներգետիկ հրադադարի առաջարկԿրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համարՏարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու աՔննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքներըNASA-ի կայքում հեռարձակվող կադրում անսպասելիորեն հայտնվել է Nutella-նՍտամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ երեք մարդ է զոհվել հրաձգության հետեւանքովՀյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են ներխուժում, որոշ շրջաններում կանխատեսվում է ձյունՊակիստանը և Եգիպտոսը կոչ են արել թուլացնել լարվածությունը տարածաշրջանումԹուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. ԶելենսկիԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՑԱՀԱԼ-ը հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրինԱշխարհը երբեք չի ապրել այս մասշտաբի էներգամատակարարման խափանում. Միջազգային էներգետիկ գործակալության տնօրենՌուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդՍինգապուրը մոտ 780 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության փաթեթ կտրամադրի Քննիչի օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող քաղաքացու վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Ռոսատոմ»-ի եւս 175 աշխատակից անցել է իրանական սահմանն ու Երեւանից մեկնել ՄոսկվաԻրանը պատրաստ է դադարեցնել պատերազմը, բայց պահանջում է չհարձակվելու երաշխիքներԻրանը 10 կետանոց ծրագիր է առաջարկել, Թրամփն այն անվանել է ոչ բավականաչափ լավըՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԱԱՏՄ թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2026-ի առաջին եռամսյակում ստացվել է 2207 զանգԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով կքննվի 4 նախագիծ. մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքինՈստիկանության գվարդիայի շրջիկ կարգախմբերի աշխատանքը դրական արդյունքներ է տալիս. ՆԳՆՎաղ տարիքից արժեքների վրա հիմնված դաստիարակության ձևավորումը կարևոր է Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի. նախագահի շնորհավորական ուղերձըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 6-ից 7-ըԱվելի քան հիսուն տարի նա իր կյանքն ու գործունեությունը նվիրել է այս մարզաձևինԵրևան-Աբովյան ճանապարհին ավտոմեքենան բախվել է գովազդի սյանը․ կան տուժածներՔաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակվում ենԾանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էԱյսօր Մայրության եւ գեղեցկության տոնն էՌԴ-ն Իրանին է տրամադրել իսրայելական էներգետիկ թիրախների ցանկը. The Jerusalem Post
Մամուլ

Ինչ դատական անցյալ ունեն քաղաքապետի թեկնածուները

«Հրապարակը» գրում է. Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 14 քաղաքական ուժ։ Մենք ուսումնասիրեցինք, թե ինչպիսի դատաիրավական պատմություն ունեն այդ ուժերի քաղաքապետի թեկնածուները՝ ցուցակների առաջին համարները։ Այսինքն՝ ինչ դատական հայցեր են ներկայացրել նրանք, եւ ինչ հայցեր են ներկայացվել դատարան՝ նրանց դեմ, ինչ գործերով են անցնում նրանք։

Հայաստանի եվրոպական կուսակցության ցուցակը գլխավորում է Տիգրան Խզմալյանը։ Տիգրան Խզմալյանի դեմ դատական հայց էր ներկայացրել Արդշինբանկը։ Ընկերությունը Խզմալյանից պահանջում էր հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, որոնք Խզմալյանը հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում, իսկ որպես հասցված վնասի փոխհատուցում` 6 մլն դրամի պահանջ էր ներկայացրել պատասխանողին։ Դատարանը, սակայն, բանկի հայցը հետ է վերադարձրել՝ այնտեղ եղած անճշտությունների պատճառով, նոր հայց բանկի կողմից չի ներկայացվել։ Ինքը՝ Խզմալյանը, տարիներ առաջ դատական հայց էր ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ՝ իր մասին հրապարակված տեղեկությունները հերքելու պահանջով, սակայն հետագայում դիմել էր դատարան եւ հրաժարվել հայցից, դատարանն այդ հիմքով կարճել էր հայցադիմումի քննությունը։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի դեմ հայցեր չկան, փոխարենը ինքը մի քանի գործերով տարբեր անձանց դատի է տվել։ Օրինակ, լրագրող Գայանե Առուստամյանին, ով վերջին տարիներին բնակություն է հաստատել Ֆրանսիայում։ Հայցի առիթն է եղել Գայանե Առուստամյանի մի գրառումը․ «Եթե նմուշի համար արդարադատության հետ հեռավոր աղերս ունեցող մի դատավոր լիներ Հայաստանում, Արտակը դատված կլիներ առնվազն պաշտոնեական դիրքի չարաշահման (ժամանակին որպես առողջապահության փոխնախարար) ու նորածինների սնունդը գողանալու եւ սեւ շուկայում վաճառելու համար»։ Գայանե Առուստամյանն այս գործով որեւէ դիրքորոշում չի հայտնել, սակայն դատարանը մերժել է Զեյնալյանի հայցը։ Վերաքննիչ դատարանը, սակայն, բեկանել է առաջին ատյանի որոշումն ու Արտակ Զեյնալյանի հայցը բավարարել մասնակիորեն, եւ Գայանե Առուստամյանից 500 հազար դրամ բռնագանձելու որոշում է կայացրել․ Զեյնալյանը նախնական հայցում 2 մլն դրամ էր պահանջել: Զեյնալյանը նաեւ հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Խորեն Ռաշիդի Ասլանյանի, սակայն այս գործով ողջ տեղեկատվությունը գաղտնիության ներքո է։ Հայտնի է միայն, որ Խորեն Ասլանյանը Նոյեմբերյանից է, եղել է ավագանու անդամի թեկնածու։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համար Դավիթ Խաժակյանը ԼՀԿ-ի հետ համատեղ 2020 թվականին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Լեւոն Զուրաբյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով։ Հայցի պատճառ էր դարձել այն, որ Լեւոն Զուրաբյանն ասել էր, թե ԼՀԿ-ն օլիգարխի՝ Միքայել Մինասյանի պրոյեկտն է։ Հետագայում, սակայն, ԼՀԿ-ն ու Խաժակյանը հայցադիմումը հետ են վերցրել։ Այս առիթով Լեւոն Զուրաբյանը դատարանին հայտնել է․ «Այս ամբողջ դատավարությունը հնարավորություն էր՝ ապացուցելու այն տեսակետը, որ քաղաքական գործիչները պետք է գնան քաղաքական երկխոսության ճանապարհով, սա ի սկզբանե եղել է իրենց դիրքորոշումը, եւ շատ ուրախ եմ, որ հայցվոր կողմը եկավ հաշտության հենց այդ տեսակետի շուրջ, հետեւաբար, թեեւ իրավունք ունեն իրենց ծախսերի փոխհատուցում պահանջելու, բայց որպես փոխադարձ քայլ, հաշվի առնելով նաեւ այն մարտահրավերները, որոնց առջեւ կանգնած է Հայաստանը, ողջունում ենք, որ իրենք զերծ են մնում նման մանրախնդիր հարցերից եւ չեն պահանջում, որ իրենց ծախսերը փոխհատուցեն»։

Ընդդեմ Դավիթ Խաժակյանի՝ դատական հայց է ներկայացրել դերասան Աշոտ Մելոյանը, ով հայտնի է Հայկ Մարությանի «Կարգին հաղորդում»-ում խաղացած դերերով։ Մելոյանը 2018-ի ավագանու ընտրություններով դարձավ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ։ Հայցադիմումի առիթը եղել է այն, որ 2020 թվականի մայիսի 8-ին Աշոտ Մելոյանը Ֆեյսբուքի իր անձնական էջում կատարել է գրառում հետեւյալ բովանդակությամբ․ «Ով մտածում է, որ թավիշը ձեռքեր չունի, եւ անընդմեջ կարող են լեզվի տակ եկածը շռայլել, ուրեմն թող պատրաստ լինի նաեւ թավշյա ապտակի»: Խաժակյանը Մելոյանի գրառումը տեղադրել է իր էջում եւ նշել. «Այս գրառումը կատարել է «Կարգին հաղորդման» դերասան Աշոտ Մելոյանը, ով իր ընկեր, քաղաքապետ դարձած Մարությանի որոշմամբ աշխատում է համայնքապատկան թափառող կենդանիների վնասազերծման հիմնարկում: Հաշվի առնելով, որ հիմնարկի աշխատանքները խիստ անբավարար են, կարելի է ենթադրել, որ Մելոյանը վարձատրվում է հենց այսպիսի գրառումներ կատարելու համար: Ընդ որում, հիշեցնեմ, որ հիմնարկում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի յուրացում, եւ հարուցվել է քրեական գործ: Տեսնես Մելոյանը կապ ունի՞ այդ գործի հետ»։ Դավիթ Խաժակյանը վերը նշված գրառման տակ տեղադրել է նաեւ «Կարգին հաղորդման» մանրապատումներից վերցված մի կադր, որտեղ Աշոտ Մելոյանը եւ Հայկ Մարությանը մարմնավորել են անտուն հարբեցող թափառականների: Դատարանը մասնակի բավարարել է Աշոտ Մելոյանի հայցը եւ Դավիթ Խաժակյանից բռնագանձել 150 հազար դրամ՝ որպես վիրավորանքի դիմաց փոխհատուցում։ Խաժակյանն այս գործով դիմել է Վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչն առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ։