Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ճիշտ պահին ես կերկարաձգեմ պայմանագիրս ու դեռ երկար կմնամ այստեղ ՇՄ նախարարը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են COP17-ի կազմակերպչական և օրակարգային հարցերին Տաքսու վարորդների բարձրացված բոլոր խնդիրներին լուծումներ են տրվել․ ՄՍՇՊՀ Ի՞նչն է ամենաշատն անհանգստացնում Ռեալին Բավարիայի հետ խաղից առաջ Այստեղ մարզվող երեխաների համար դուք և ձեր անցած ուղին ոգեշնչման աղբյուր են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն Սա ճակատամարտ է, որի մասին երազում է յուրաքանչյուրը Տոտենհեմն արգելել է Քանյե Ուեսթին համերգ տալ իր մարզադաշտում․ Daily Mail Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ճիշտ պահին ես կերկարաձգեմ պայմանագիրս ու դեռ երկար կմնամ այստեղՇՄ նախարարը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են COP17-ի կազմակերպչական և օրակարգային հարցերինՏաքսու վարորդների բարձրացված բոլոր խնդիրներին լուծումներ են տրվել․ ՄՍՇՊՀԻ՞նչն է ամենաշատն անհանգստացնում Ռեալին Բավարիայի հետ խաղից առաջԱյստեղ մարզվող երեխաների համար դուք և ձեր անցած ուղին ոգեշնչման աղբյուր են«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունՍա ճակատամարտ է, որի մասին երազում է յուրաքանչյուրըՏոտենհեմն արգելել է Քանյե Ուեսթին համերգ տալ իր մարզադաշտում․ Daily MailԿյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո ԳոլդշմիդըԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամԸնտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեցԻրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարիԵրևանի 9 դպրոցներում գործում են խոսակցական անգլերենի ակումբներՈ՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծիԱլեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԵրևանում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառման երևանյան փուլըԲուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան՝ հիմնվելով ծանրաբեռնվածության և որակի վրաԿիևը Մոսկվային է փոխանցել էներգետիկ հրադադարի առաջարկԿրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համարՏարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու աՔննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքներըNASA-ի կայքում հեռարձակվող կադրում անսպասելիորեն հայտնվել է Nutella-նՍտամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ երեք մարդ է զոհվել հրաձգության հետեւանքովՀյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են ներխուժում, որոշ շրջաններում կանխատեսվում է ձյունՊակիստանը և Եգիպտոսը կոչ են արել թուլացնել լարվածությունը տարածաշրջանումԹուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. ԶելենսկիԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՑԱՀԱԼ-ը հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրինԱշխարհը երբեք չի ապրել այս մասշտաբի էներգամատակարարման խափանում. Միջազգային էներգետիկ գործակալության տնօրենՌուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդՍինգապուրը մոտ 780 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության փաթեթ կտրամադրի Քննիչի օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող քաղաքացու վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Ռոսատոմ»-ի եւս 175 աշխատակից անցել է իրանական սահմանն ու Երեւանից մեկնել ՄոսկվաԻրանը պատրաստ է դադարեցնել պատերազմը, բայց պահանջում է չհարձակվելու երաշխիքներԻրանը 10 կետանոց ծրագիր է առաջարկել, Թրամփն այն անվանել է ոչ բավականաչափ լավըՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԱԱՏՄ թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2026-ի առաջին եռամսյակում ստացվել է 2207 զանգԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով կքննվի 4 նախագիծ. մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքինՈստիկանության գվարդիայի շրջիկ կարգախմբերի աշխատանքը դրական արդյունքներ է տալիս. ՆԳՆՎաղ տարիքից արժեքների վրա հիմնված դաստիարակության ձևավորումը կարևոր է Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի. նախագահի շնորհավորական ուղերձըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 6-ից 7-ըԱվելի քան հիսուն տարի նա իր կյանքն ու գործունեությունը նվիրել է այս մարզաձևինԵրևան-Աբովյան ճանապարհին ավտոմեքենան բախվել է գովազդի սյանը․ կան տուժածներՔաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակվում ենԾանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էԱյսօր Մայրության եւ գեղեցկության տոնն էՌԴ-ն Իրանին է տրամադրել իսրայելական էներգետիկ թիրախների ցանկը. The Jerusalem Post
Մամուլ

ՍԴ-ն հլա նոր է ցրցամ տվել

 

«Հրապարակը» գրում է. Սահմանադրական դատարանն Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած դիմումը չի ուզում ընդունել վարույթ։ Գրել էինք, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը, այսինքն՝ 33 ընդդիմադիր պատգամավոր դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները հակասահմանադրական ճանաչելու պահանջով։ Նշենք, որ Քրեական օրենսգրքում կատարված այդ փոփոխություններով գործուն զղջման ինստիտուտը կիրառելի է դառնում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների պարագայում, ինչպիսիք են, օրինակ, դասալքությունը, սեռական բնույթի որոշ հանցագործություններ եւ այլն։ Այսինքն՝ եթե անձը ծանր հանցանքը կատարել է առաջին անգամ, ընդունում է մեղքը, ասում է, որ զղջացել է, ապա քննիչը` առանց դատարանի որոշման, կարող է «արդարադատություն իրականացնել» ու անձին պատժից ազատել: Մինչդեռ հայտնի է, որ արդարադատություն իրականացնելու իրավունք ունեն միայն դատարանները։

Հիշեցնենք նաեւ, որ օրենքում այս փոփոխությանը դեմ են եղել մեծ թվով կառույցներ` դատախազությունը, ԱԱԾ-ն, ՄԻՊ-ը եւ այլն, սակայն բարձր իշխանությունը, այնուամենայնիվ ,որոշել է ընդունել այն:

Մեր տեղեկություններով՝ այս գործով ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը, ում հանձնարարված է եղել ԱԺ պատգամավորների դիմումի նախնական ուսումնասիրությունը, նամակ է հղել պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ասելով, որ ՍԴ-ն վստահ չէ, որ դիմումին կից ներկայացված ստորագրությունների ցանկում առկա ստորագրությունները պատգամավորները դրել են հենց այս դիմումի ներքո, եւ առաջարկել է, որ սեղմ ժամկետում Մինասյանը ներկայացնի համապատասխան լիազորագրեր, որոնք կհավաստեն, որ պատգամավորներից յուրաքանչյուրը հենց այս տեքստի` այս դիմումի տակ է ստորագրել։ Այլ կերպ ասած՝ ՍԴ-ն «ձեւ է բռնել», թե իբր հնարավոր է, որ Արծվիկ Մինասյանը հենց այնպես ստորագրություններ է ներկայացրել ՍԴ-ին, իսկ ստորագրողները տեղյակ չեն, թե ինչ դիմումի տակ են ստորագրել։ Որովհետեւ դիմումը մի էջի վրա է եղել, ստորագրությունները` այլ էջի:

Բանն այն է, սակայն, որ ՍԴ-ն նույն ձեւով ներկայացված մեկ այլ դիմում, որը կապված էր ԱԺ կանոնակարգ օրենքում որոշ հոդվածների սահմանադրականության հետ, վարույթ ընդունել էր հենց նման տեսքով: Այն ժամանակ Երվանդ Խունդկարյանի եւ ՍԴ մյուս դատավորների մոտ կասկած չէր առաջացել, իսկ այս դեպքում առաջացել է։ Նշենք նաեւ, որ դիմումը Մինասյանը ՍԴ է հանձնել օգոստոսի 8-ին, իսկ Խունդկարյանը գրությունն ուղարկել է օգոստոսի 31-ին, այսինքն՝ գրեթե 1 ամիս անց, մինչդեռ,  օրենքի համաձայն, եթե դատարանը դիմումի եւ կից փաստաթղթերի վերաբերյալ առարկություններ ունի, անճշտություններ է նկատել, ապա դիմումը մուտքագրելուց հետո եռօրյա ժամկետում պետք է տեղեկացներ դիմումատուին, այլ ոչ թե 22-րդ օրը։ Այսինքն՝ ակնհայտ է դառնում, որ ՍԴ-ն ցանկանում է ամեն կերպ ձգձգել ընդդիմադիրների դիմումների քննությունը` ոչ միայն դրանց քննության փուլում, այլեւ վարույթ ընդունել-չընդունելու հարցում: Դա՝ այն դեպքում, երբ դիմումում միջնորդություն կա հայցի ապահովման միջոց կիրառելու եւ օրենքի գործողությունը մինչեւ ՍԴ որոշումը դադարեցնելու վերաբերյալ։

Հիշեցնենք նաեւ, որ ընդդիմության կողմից սահմանադրական դատարան ներկայացված մեկ այլ դիմում, որը վերաբերում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականությանը, շուրջ 2 տարի է՝ գտնվում է ՍԴ վարույթում, եւ ՍԴ-ն այդ վարույթի քննությունն անընդհատ կասեցնում է: Այս պահին եւս կասեցված է, քանի որ սահմանադրական դատարանը հարցաշար է ուղարկել Գլխավոր դատախազությանը, մինչ այդ էլ Վենետիկի հանձնաժողովին էր դիմել, եւ քննությունը կվերսկսեն այն ժամանակ, երբ դատախազությունը հարկ համարի այդ հարցերին պատասխանել։ Չի բացառվում, որ դրանից հետո  դիմումի քննությունը մեկ այլ պատրվակով էլ կասեցվի։