Վաչոն ցուցմո՞ւնք է տվել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն, ըստ իրավապահ մարմինների մեր աղբյուրների, ցուցմունք է տվել ՀՀ երրորդ նախագահի դեմ: Թե ինչ բովանդակության է այդ ցուցմունքը, մեր աղբյուրները չեն բացահայտում։ ՀՀԿ-ականների հետ մասնավոր զրույցներում եւս չհաջողվեց ստուգել ինֆորմացիայի իսկությունը, մի քանիսը ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին՝ ասելով, որ նման ինֆորմացիա իրենց հայտնի չէ:
Իսկ օրերս հայտնի դարձավ, որ 2020 թվականից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով անցնող Վաչագան Ղազարյանի եւ ՀՀ գլխավոր դատախազության միջեւ հաշտության համաձայնություն է կնքվել․ «2023 թվականի օգոստոսի 22-ին Վաչագան Ղազարյանի եւ նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն է ներկայացվել հայցապահանջը մասնակի ընդունելու եւ հայցապահանջում ներառված «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու վերաբերյալ դիմում»։ Ենթադրում ենք՝ հենց այս դրվագով կարող է լինել ՀՀ երրորդ նախագահի դեմ ցուցմունքը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյան...
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշին...
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի. Թրամփ