Իջևանում մի կին հայտնել է, որ ներքնակի միջից գողացել են 1 մլն դրամ, պարզվել է, որ նա գումարը տանուլ է տվել
Shamshyan.com-ի տեղեկություններով օգոստոսի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:Այդ օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Ելենա Մ.-ն ահազանգել է իր բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժին և հայտնել, որ նույն օրը 08:40-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս և ննջասենյակի «Զվարթ ներքնակ» գրառմամբ ներքնակի միջից գողացել են պոլիէթիլենային տոպրակի մեջ եղած ողջ գումարը:
Դեպքի վայրում Ելենա Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ տոպրակի մեջ եղել է 1 մլն դրամ, որը իրեն անհայտ պայմաններում գողացել են:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները «հալած յուղի» տեղ չեն ընդունում նրա խոսքերը, և ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզում են, որ Ելենան գողության իմիտացիա է ստեղծել:
Փաստերի ճնշման տակ նա խոստովանում է, որ ինքը «Աջարաբեթում» խաղադրույք է կատարել ու պարտվել ու որպեսզի ամուսինը իրեն «մուշտի» չտա, ստիպված զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ տունը թալանել են:
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում ձևակերպվել են փաստաղթղեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Ելենա Մ.-ն Իջևանի ոստիկանությունից ներկայացվել է մարզային քննչական վարչություն:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյան...
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշին...
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի. Թրամփ