Արցախում ոստիկանությունը ներքին անվտանգությունն ապահովելու փոխարեն զբաղված է Հարությունյանի անձնական պաշտպանությամբ
«Փաստ» օրաթերթը գրում է․ Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Արցախում հումանիտար աղետին զուգահեռ բավականին անհասկանալի դիրքում են հայտնվել ուժային կառույցները: Մասնավորապես, մեր տեղեկություններով, ոստիկանությունը ներքին անվտանգությունն ապահովելու փոխարեն զբաղված է նախագահ Արայիկ Հարությունյանի անձնական պաշտպանությամբ:
Մեզ հայտնի է դարձել, որ վերջին շրջանում իշխանությունների ուղիղ հրամանով տարբեր միջադեպեր են գրանցվել։ Այդ շարքից ամենահայտնին Արցախում «լայվերով» ակտիվ Դավիթ Մինասյանի դրվագն է, որը հաճախ նմանակում է Արայիկ Հարությունյանին. վերջինս իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ իրեն ոստիկանության Ասկերանի բաժին են բերման ենթարկել և տեղում բռնություն գործադրել (նշենք, որ բռնության հետքերն արձանագրող լուսանկարներ են հրապարակվել):
Ի դեպ, ավելի վաղ` մոտ մեկ ամիս առաջ, ոստիկանությունը բռնություն էր իրականացրել «Սիվիլնեթի» լրագրողի նկատմամբ: Այն, որ Արցախում ծանր իրավիճակ է, ոչ ոքի համար գաղտնիք չէ, բայց որ այս լարված իրավիճակում Արցախի նախագահը միայն իր ընդդիմախոսների բերանը փակելով է զբաղված, նույնիսկ իր թիմակիցներին է զայրացնում, և դրա հետ կապված, ինչպես թերթին փոխանցում է մեր աղբյուրը, ներքին խմորումներ են հասունանում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի