Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վերջին հարվածները տապալում են ԱՄՆ-Իրան բանակցությունների շանսերը․ Պակիստանի ԱԳ նախարար Քուվեյթը կոչ է անում քաղաքացիներին չորեքշաբթի առավոտյան մնալ տանը «Քաղաքակիրթ» ազգը կհաղթի «բիրտ ուժին». Իրանի ԱԳՆ խոսնակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարը Նավթի գները նվազել են Իրանում երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդագրություններից հետո Զենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերվել, չորս անձ ձերբակալվել է Հրապարակվել է ԱՄՆ-ին ներկայացված Իրանի՝ 10 կետից բաղկացած ծրագիրը Քրեական ու համայնքային ոստիկանները կանխել են հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Վենսը Ուկրաինային մեղադրել է ԱՄՆ-ի և Հունգարիայի ընտրություններին միջամտելու համար Իրանը պետք է հարևան երկրներին փոխհատուցում տրամադրի պատճառված վնասի համար. ԱՄԷ նախագահի խորհրդական Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակներ են ֆիքսվել Եղեգիսի անտառապետությունում

Վերջին հարվածները տապալում են ԱՄՆ-Իրան բանակցությունների շանսերը․ Պակիստանի ԱԳ նախարարՔուվեյթը կոչ է անում քաղաքացիներին չորեքշաբթի առավոտյան մնալ տանը «Քաղաքակիրթ» ազգը կհաղթի «բիրտ ուժին». Իրանի ԱԳՆ խոսնակՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարըՆավթի գները նվազել են Իրանում երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդագրություններից հետոԶենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերվել, չորս անձ ձերբակալվել էՀրապարակվել է ԱՄՆ-ին ներկայացված Իրանի՝ 10 կետից բաղկացած ծրագիրըՔրեական ու համայնքային ոստիկանները կանխել են հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըՎենսը Ուկրաինային մեղադրել է ԱՄՆ-ի և Հունգարիայի ընտրություններին միջամտելու համարԻրանը պետք է հարևան երկրներին փոխհատուցում տրամադրի պատճառված վնասի համար. ԱՄԷ նախագահի խորհրդականԲեզոարյան այծերի արու և էգ առանձնյակներ են ֆիքսվել Եղեգիսի անտառապետությունումԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին նվիրված հանդիպումՆախագահը ստորագրել է Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու, ինչպես նաև մի շարք այլ օրենքներՌուսաստանը և Չինաստանը արգելափակել են Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևըԽարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ճանապարհին 5 մեքենա է բախվել․ կան տուժածներՊակիստանը Թրամփին առաջարկ է ներկայացրելԻրանական ժողովրդին ուղղված սպառնալիքներն անընդունելի են․ Հռոմի ՊապԱվանդույթ դարձած միջոցառում․ ՆԳՆ-ն «Հուսո տանը» տոնական համերգ էր կազմակերպելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը ողջունել է մանդատների ստեղծման, կիրարկման ու վերանայման վերաբերալ ԳԱ բանաձևի ընդունումըՄիացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՃիշտ պահին ես կերկարաձգեմ պայմանագիրս ու դեռ երկար կմնամ այստեղՇՄ նախարարը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են COP17-ի կազմակերպչական և օրակարգային հարցերինՏաքսու վարորդների բարձրացված բոլոր խնդիրներին լուծումներ են տրվել․ ՄՍՇՊՀԻ՞նչն է ամենաշատն անհանգստացնում Ռեալին Բավարիայի հետ խաղից առաջԱյստեղ մարզվող երեխաների համար դուք և ձեր անցած ուղին ոգեշնչման աղբյուր են«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունՍա ճակատամարտ է, որի մասին երազում է յուրաքանչյուրըՏոտենհեմն արգելել է Քանյե Ուեսթին համերգ տալ իր մարզադաշտում․ Daily MailԿյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո ԳոլդշմիդըԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամԸնտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեցԻրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարիԵրևանի 9 դպրոցներում գործում են խոսակցական անգլերենի ակումբներՈ՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծիԱլեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԵրևանում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառման երևանյան փուլըԲուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան՝ հիմնվելով ծանրաբեռնվածության և որակի վրաԿիևը Մոսկվային է փոխանցել էներգետիկ հրադադարի առաջարկԿրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համարՏարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու աՔննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքներըNASA-ի կայքում հեռարձակվող կադրում անսպասելիորեն հայտնվել է Nutella-նՍտամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ երեք մարդ է զոհվել հրաձգության հետեւանքովՀյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են ներխուժում, որոշ շրջաններում կանխատեսվում է ձյունՊակիստանը և Եգիպտոսը կոչ են արել թուլացնել լարվածությունը տարածաշրջանումԹուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. Զելենսկի
Հայաստան

Նոր ատոմային բլոկի կառուցման աշխատանքները պետք է սկսել հնարավորինս շուտ․ ճարտարագետ-էներգետիկների նախաձեռնող խումբ

Հայաստանյան ճարտարագետ-էներգետիկների նախաձեռնող խումբը օգոստոսի 5-ին քննարկել է էներգետիկ եւ ազգային անվտանգության տեսանկյունից նոր ատոմային բլոկի տեխնոլոգիական ընդունելի լուծումները, ուրվագծել դրա հզորության եւ այլ հարաչափերի առավել հեռանկարային մեծությունները։

Նախաձեռնող խմբից NEWS.am-ին հայտնում են, որ կլոր սեղանին մասնակցեցին ոլորտի առաջատար մասնագետներ, գիտնականներ, փորձագետներ եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական, տ.գ.թ. Կ.Սարգսյանը, ՀԱԷԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական, տ.գ.թ. Գ.Սեւիկյանը, «ՀայԱտոմ» ԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրեն, տ.գ.դ Վ.Պետրոսյանը, ՀՀ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի, ՀԱՊՀ, ՃՇՀԱՀ, «Էներգացանցնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ, «Կասկադ Էներգո» ՍՊԸ , «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ, «PROEX» ՓԲԸ ներկայացուցիչները, այլ մասնագետներ:

Մասնակիցների կարծիքով ՀՀ սոցիալ-տնտեսական եւ տեխնոլոգիական զարգացման, էներգետիկ անվտանգության ապահովման համար առանցքային նշանակություն ունի նոր ատոմային բլոկի կառուցումը:

Քննարկմանը ընդգծվեց, որ նոր ատոմային էներգաբլոկը հնարավորություն կընձեռի վերգտնել Հայաստանի երբեմնի դերակատարումը՝ որպես տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ կենտրոն, կապահովի էլեկտրաէներգիայի արտահանման շոշափելի ներուժ: Ինչը կնպաստի կրիտիկական ենթակառուցվածքների զարգացմանը՝ հատկապես Հյուսիս-Հարավ էներգատրանսպորտային ուղղով, կերաշխավորի ԵԱՏՄ եւ ԵՄ էներգետիկ շուկաների հետ արդյունավետ համագործակցությունը: Մասնավորապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022թ. փետրվարին Եվրոպական հանձնաժողովը, հետագայում նաեւ մի շարք այլ երկրներ ատոմային էներգետիկան ճանաչել են որպես «կանաչ էներգետիկա»:

Նոր ատոմային էներգաբլոկի տեխնոլոգիական լուծումների տեսանկյունից մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ են փորձարկված եւ հուսալի տարբերակներ՝ հիմնված այսպես կոչված «100 ռեակտոր-տարի» սկզբունքի վրա: Բացի այդ, մասնակիցները համակարծիք էին, որ Հայաստանի արդյունաբերական, տեխնոլոգիական, ինչպես նաեւ ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման համար նոր ատոմային էներգաբլոկը պետք է ունենա ոչ պակաս 1000 ՄՎտ դրվածքային հզորություն:

Մասնակիցները ընդգծեցին, որ հաշվի առնելով ատոմային բլոկ(եր)ի կառուցման տեւողությունը, նախապատրաստական եւ այլ աշխատանքների բազմափուլ եւ համալիր բնույթը, անհրաժեշտ է աշխատանքները սկսել հնարավորինս շուտ՝ պահպանելով շրջահայացությունը, կարգապահությունը եւ արհեստավարժությունը: