Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել Հայաստան Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.am Էրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում Քարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին» Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործման Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր Անանյան Ես չեմ անհանգստանում պատերազմի համար․ Արաղչի Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ինչ եղանակ է սպասվում փետրվարի 2-ին Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամաս Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ եղանակ է սպասվում փետրվարի 2-ինԿապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասԳարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեցՔրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնասՍուրեն Պապիկյանը հորդորում է քաղաքացիներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներինԱուդիտ խոցելի ընտանիքներում․ նոր նախաձեռնությունը կնպաստի էներգաարդյունավետության բարձրացմանըՉինաստանը որոշել է կիսով չափ կրճատել բրիտանական վիսկիի ներկրման մաքսատուրքըԻսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետըՀամզա Աբդելքարիմը մոտ ժամանակներս պաշտոնապես կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» շարքերըԱյս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասինԿարիմ Բենզեման խիստ դժգոհ է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ ստացած նոր առաջարկիցՇատերն էին ինձ ասում անտեղի չզանգել, քանի որ նա չի անի դա, բայց նա արեց. ԹրամփՀՀ ԱԳ նախարարըի հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետԿլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձելԳիշերային կենսակերպը առաջացնում է սրտանոթային հիվանդություններ«Տոտենհեմը» և «Յուվենտուսը» ևս միանում են Սթերլիգի համար պայքարինՀնագետները Գիզայի Մեծ Բուրգի մոտ հայտնաբերել են առեղծվածային ստորգետնյա կառույցներՄրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով«Ինտերը» բանակցություններ է վարում Մուսա Դիաբիի տեղափոխության հետ կապվածՊուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակինՊաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա ԷուլջեքջյաններինԳողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպա են տեղափոխում հինգերորդ սերնդի կործանիչներԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրQR կոդերը սկանավորելով կարող եք լրացնել հարցաշարը, նշել Առողջության ապահովագրության համակարգի ձեր բողոքը. ԱվանեսյանՎճարահաշվարկային ընկերությունները հայտարարություն են տարածել հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը դադարեցնելու պատճառների մասինՔաղաքացիների միայն 18.3 տոկոսն է ապահովագրավճար վճարում, մյուսները պետական հոգածության ներքո են. նախարարԱռանց ծնողների գիտակցված մասնակցության, հնարավոր չէ ապահովել երեխաների պաշտպանվածությունը թվային միջավայրում. ԲՏԱ նախարարՔրդական ուժերը դուրս կգան առաջնագծից, իսկ տեղական անվտանգության ուժերը կմիավորվենԱյս պահին քայլեր են ձեռնարկվում իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերը հասցեավորելու ուղղությամբՄեհմեդ Օզի մեղադրանքներն «արտացոլում են խտրական վերաբերմունք եւ բացահայտում են խտրական շարժառիթ»20 մլն եվրո աջակցությունը տրամադրվում է ԵՄ–Հայաստան գործընկերության շրջանակումԱրտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղԴադարեցվեցին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև, հայտարարել է ԷրդողանըՈւկրաինան պատրաստ չէ փոխզիջումների, որոնք կխախտեն տարածքային ամբողջականությունըԻրանում վերականգնվել է ինտերնետային կապը Վթարային աշխատանքներով պայմանավորված մի շարք հասցեներում ջրանջատումներ են սպասվումԱռողջության ապահովագրության համակարգ մտնելուց հետո անձը 12 ամիս համարվում է շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունիցՔննարկում Առողջապահության նախարարի հետ ԱՀԱ համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ
Հայաստան

Քաղաքական պատասխանատվությունից անցում է կատարվել լիակատար անպատասխանատվության․ Կարեն Ճշմարիտյան

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երկու հազար տարուց ավելի է մարդկության փիլիսոփայական ու պատմական միտքը գտնվում է հասարակական հարաբերությունների կարգավորման լավագույն ձևի փնտրտուքի մեջ: Մարդկության պատմության ընթացքում բազմաթիվ ու բազմապիսի հասարակարգեր են փոփոխվել, պետություններում հասարակական հարաբերությունների կարգավորման նույնքան և ավելի շատ կառուցակարգեր են սահմանվել ու կիրառվել: Անտիկ աշխարհի փիլիսոփաներից մինչև ժամանակակից քաղաքագիտական մտքի հանրահայտ ներկայացուցիչները անթիվ անհամար բարձրարժեք աշխատություններ են հրապարակել:
Անցյալ դարի 80-ականներից սկսեցին համոզել, որ պոստմոդեռնիզմի դարաշրջանում հասարակական հարաբերությունները կարգավորող համակարգերն ու միջոցները կորցրել են իրենց որոշակիությունն ու հստակությունը, և քաղաքականությունը՝ հարկադրական շփման ձևը թելադրողից վերածվել է զուտ անձի ընտրության ազատությունն ապահովող միջոցի:
Ավելի պարզ եթե ձևակերպենք՝ քաղաքական պատասխանատվությունից անցում է կատարվել լիակատար անպատասխանատվությանը:
Սակայն, ևս մի կարճ ժամանակահատված, և քաղաքական ամբոխավարությունը կարծես կրկին ավարտում է քաղաքակրթական ու պատմական առումով կարճատև հատվածի իրեն «հատկացված» առաքելությունն ու ողջամիտ ժամանակաշրջանը, և բնականորեն իր տեղն է զիջում ռացիոնալ, լրջախոհ, ստեղծագործ, կայուն և երկարատև շրջանին: Սա ևս մեկ անգամ հաստատում է հնագույն այն բնորոշումը, ըստ որի քաղաքականությունը մարդկային հարաբերությունների կարգավորման մի ոլորտ է, որը պատասխանատու է սոցիալական կարգի պահպանման և հասարակական հարաբերությունների կառավարման համար:
«Պատասխանատու է...», այն չի կարող լինել «անպատասխանատու»` սա է հիմնական բովանդակային ծանրաբեռնվածությունը:
Վերջինս հիմնավորվում է առավել ընդհանրական ձևակերպմամբ, ըստ որի՝ քաղաքականությունը, դա՝ սահմանված նպատակի և դրան հասնելու միջոցների ու մեթոդների ամբողջությունն է, իսկ նպատակի գոյությունը, և դրա սահմանումը ինքնին ենթադրում է պատասխանատվության ահռելի չափաբաժին:
Պարզապես հիշենք վերը նշվածը և սահմանափակվենք այսքանով: Նաև մի կողմ թողնենք արդյունավետ քաղաքական համակարգի փնտրտուքը, մանավանդ որ այն խիստ գիտական ու մասնագիտական է, և դրա մասին այս փուլում արտահայտվողների և լուծումներ առաջարկողների պակաս կարծես թե չկա:
Նույն համատեքստում ուշադրության արժանի է այս ամբողջի մեկ այլ շատ կարևոր և բնորոշ տարր` «քաղաքական» կոչվող «խոսքի», կարծիքի, կամ «հայտարարության» լայն կիրառում ստացած մշակույթը և «քաղաքական» կոչվող որոշումների ընդունման գործելակերպը:
Պոստմոդեռնիզմի գոյությանը զուգահեռ, երբ քաղաքականությունը հարկադրական շփման ձև թելադրողից վերածվել է անձի ընտրության ազատությունն ապահովող միջոցի, դրան ուղեկցող քաղաքական անպատասխանատվության բարդույթը ձևախեղել է «քաղաքական» բառի իմաստն ու բովանդակությունը, նրա ամենագլխավոր առանցքի` պատասխանատվության տարրը:
Բանն այն է, որ մինչև վերջ չի հստակեցվել և չի պարզաբանվել, հանրային ընկալման համար մատչելի չի դարձել այն, թե ի՞նչ ասել է «քաղաքական հայտարարություն», և ինչ ասել է` «քաղաքական որոշում»: Չի ընդգծվել այն սահմանը, կարմիր գիծը, պատնեշը, որտեղ ավարտվում է «քաղաքական» ասածը, և սկսվում է զուտ մասնագիտականը: Նաև` այն, թե արդյո՞ք գոյություն ունի այդպիսի սահման… Չի պարզաբանվել, թե որքանով է արդյունավետ, գործուն, ընդունելի և հիմնավոր այն կարծիքը, «քաղաքական հայտարարությունը», կամ «քաղաքական որոշումը», որը ամրապնդված չէ գիտական ու մասնագիտական փաստարկներով:
Հավանաբար սա է պատճառը, որ առօրյա կյանքում ընդունելի և ընկալելի սովորություն է դարձել այն, որ բացառապես բոլոր հարցերը կարելի է քննարկել, և դրանց վերաբերյալ հայտարարություններ անել բանականությունից հեռացած և զուտ կենցաղային մակարդակի հուզական ֆոնի վրա` առանց որևէ մասնագիտական հիմնավորման և առանց որևէ շոշափելի և հասկանալի փաստերի: Ավելին, արդեն երկրորդ արարով` կարելի է և թույլատրված է իրողությունների վերաբերյալ կարծիք հայտնել, կամ հայտարարել ցանկացած բան, երբեմն` կատարյալ անհեթեթություն, բացահայտ սուտ, նույնիսկ` հայհոյանքի, սպառնալիքի և անեծքի աստիճանի վիրավորական խոսք, և... Եվ չկրել որևէ պատասխանատվություն միայն այն հիմնավորմամբ, որ դա եղել է պարզապես կարծիք, կամ «քաղաքական հայտարարություն»: Բանը հասել է նրան, որ ցանկացած քաղաքացի իրեն թույլ է տալիս հանրային հարթակներում տարածել տարաբնույթ կեղծիք, բանսարկություն, զառանցանք, զրպարտանք, և իր համար, որպես բարոյական պաշտպանության «վահան» ընտրել «...այս պահին ես քաղաքական հայտարարություն եմ անում ...», «ես իմ կարծիքն եմ հայտնում…» շատ հաճախ անհասկանալի և զավեշտի հասնող դատարկաբանությունը:
Իրականում պարզ տրամաբանությունը ենթադրում է, որ քաղաքական գործընթացների վերաբերյալ ցանկացած կարծիք, առավել ևս՝ «քաղաքական հայտարարություն» պետք է լինի ամենալուրջը, ամենակշռադատվածը, ամենատրամաբանվածը և մասնագիտորեն ու գիտականորեն հիմնավորվածը: Այն պետք է լինի անհերքելի և ընդհանրացնող, և քննություն բռնի բոլոր առումներով: Հակառակ պարագայում, լավագույն դեպքում` այն վերածվում է պարզապես կարծիքի, առօրյայում` անհետևանք և անբովանդակ խոսքի, իսկ վատագույն դեպքում` խաբեբայության, ձեռնածության ( մանիպուլյացիայի ), կամ որ առավել վտանգավոր է` բռնության կոչի:
Նույնը, իսկ մի գուցե առավել` նշվածը վերաբերվում է «քաղաքական որոշում» ասածին: Վերջինս եթե հստակ և մասնագիտորեն հիմնավորված չէ, ապա առաջին հայացքից վերածվում է կամայական, այսրոպեական խնդիրների լուծմանն ուղղված գործողության` իր մշուշոտ, անկանխատեսելի ու կործանարար հետևանքներով:
Օրինակ` ինչպե՞ս կընկալվի այն, եթե մի գործիչ «քաղաքական հայտարարություն» տարածի ոչ թե հասարակական հարաբերությունները կարգավորող որևէ ոլորտի ( քաղաքագիտական, իրավական, տնտեսական, սոցիալական և այլն ), այլ ասենք` քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, կամ բնական այլ գիտություններին վերաբերվող հարցերում: Ավելին` «քաղաքական որոշում» ընդունվի ասենք` երկրի ձգողականության հետ կապված, և այն հայտարարվի այլևս գոյություն չունեցող իրողություն: Զավեշտ է՞... Անխտիր բոլորը կասեն` այո’:
Իսկ կարո՞ղ ենք վստահաբար պնդել, որ քաղաքագիտությունը, տնտեսագիտությունը, իրավագիտությունը և սոցիոլոգիան այն գիտություններն ու մասնագիտական ոլորտներն են, որոնց դեպքում կարելի է, և թույլատրված է առհամարհել դրանց հիմունքները, պոստուլատները, օրենքներն ու օրինաչափությունները:
Ընդհանրացնելով, տրամաբանական հարց է ծագում՝ իսկ որտե՞ղ է այն սահմանը, կարմիր գիծը, պատնեշը, որտեղ ավարտվում է «քաղաքական» ասածը, և սկսվում է զուտ մասնագիտականը:
Դժվար է գտնել այդ սահմանը, որովհետև այն պարզապես չկա, և չի կարող լինել մի պարզ պատճառով: Բանն այն է, որ «քաղաքական...» -ը , որքան էլ այն ձևախեղվի, որակազրկվի և իմաստազրկվի միևնույնն է, դա ` այն ընդհանրացնողն է, այն ուղենշողն է, որը ծնվում է բացառապես մասնագիտական եզրահանգումներից և գիտական հիմնավորումներից: Եվ որքան էլ փորձենք դրա շուրջը պտտվել ու խուսափել, միևնույնն է` քաղաքական նպատակների իրականացման արդյունքները պետք է նյութականանան: Իսկ նյութականացումը հնարավոր է, եթե «քաղաքական...» ասածի մտահղացումից մինչև վերջնարդյունքին հասնելը ուղեկցվում է, և միահյուսված է մասնագիտականի, իսկ ժամանակակից աշխարհում` բացառապես մաանագիտականի, գիտականի ու փորձառության հետ:
Այնպես որ, հարգելի հայրենակիցներ`
պետք է լսել ու կարդալ գիտնականների խոսքը, լսել ու կարդալ մասնագետների խոսքը, և չեն կրկնվի սխալները։