Կրեմլը անդրադարձել է Մոլդովային եւ Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուների կարգավիճակ տրամադրելուն
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Քիշնեւի եւ Կիեւի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հարցի մասին, նշել է, որ գլխավորն այն է, որպեսզի այդ գործընթացները ՌԴ-ի համար խնդիրներ չստեղծեն եւ չվատացնեն առանց այդ էլ փչացած հարաբերությունները Եվրոպայի հետ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դրանք, իհարկե, եվրոպական ներքին գործեր են, մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի այդ բոլոր գործընթացները մեզ համար ավելի շատ խնդիրներ չստեղծեն, եւ ավելի շատ խնդիրներ չլինեն մեզ հետ հիշյալ երկրների հարաբերություններում։ Այդ խնդիրներն առանց այդ էլ շատ են, դրանք (ԵՄ-ի հետ հարաբերությունները) առանց այդ էլ կարգին փչացել են»,- ասել է Պեսկովը։
Հինգշաբթի օրը ԵՄ-ի պետությունների եւ կառավարությունների ղեկավարները որոշում էին կայացրել Ուկրաինային եւ Մոլդովային միության կազմի մեջ մտնելու թեկնածուների կարգավիճակ տալու մասին։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար