Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին
Մեծ Բրիտանիան սահմանում է ֆունտ ստեռլինգի եւ ԵՄ-ի երկրների թղթադրամների ՌԴ արտահանման արգելք, արգելում է ավիավառելիքի արտահանումը: Այդ մասին ասվում է բրիտանական կառավարության կողմից հունիսի 23-ին տարածված հայտարարության մեջ:
Մասնավորապես, նոր միջոցառումները ներառում են «ռեակտիվ շարժիչների համար վառելիքը, ինչպես նաեւ վառելիքի հավելանյութերը Ռուսաստան արտահանելու կամ Ռուսաստանում օգտագործելու արգելք»: Սահմանվում է նաեւ այն թղթադրամների արգելք, որոնք արժեմեծացվել են ֆունտ ստեռլինգով, եւ ԵՄ-ի երկրների թղթադրամները Ռուսաստան արտահանելու կամ այնտեղ օգտագործելու, այդ
թղթադրամները Ռուսաստանի հետ կապված անձանց տրամադրելու կամ ուղարկելու,
եւ դրանք ՌԴ-ում օգտագործելու արգելք»:
Բացի այդ, ընդլայնվել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները տեխնիկական
օգնության, ֆինանսական ծառայությունների եւ միջնորդական ծառայությունների
տրամադրման բնագավառում, որոնք կապված են երկաթի ու պողպատի ներմուծման
հետ: Մտցվում են լրացուցիչ սահմանափակումներ այն ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման վրա, որոնք կապված են նավթավերամշակման բնագավառի, կարեւորագույն ճյուղային ապրանքների հետ: Սահմանափակումները վերաբերում են նաեւ այն ապրանքներին, որոնք կարող են օգտագործվել քիմիական եւ կենսաբանական զենքի արտադրության համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար