Business Insider-ը «խելահեղ դժվար» ամառ է կանխատեսում ամբողջ աշխարհում՝ ռուսական նավթի էմբարգոյի պատճառով
Համաշխարհային շուկաները պետք է պատրաստվեն «խելահեղ դժվար» շուկայի՝ կապված այն բանի հետ, որ Եվրամիությունը (ԵՄ) էմբարգո է սահմանել Ռուսաստանից նավթի վրա։ Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ վկայակոչելով վերլուծաբան Վիկտոր Կատոնային։
«Մոտ ժամանակներս անմիջական էֆեկտը կլինի խելահեղ դժվար եւ խելահեղ լարված ամառը»,- ասել է Կատոնան:
Նրա խոսքով՝ վառելիքի գների նվազման գրեթե միակ հույսը կարող են լինել վարկերի հսկայական տոկոսադրույքները։
Լրատվամիջոցը նշում է, որ եվրոպական պատժամիջոցները այդպես էլ ոչ մի ազդեցություն չեն ունեցել Ռուսաստանի վրա։ Ընդհակառակը, ռուսական նավթն այժմ շատ ավելի ակտիվ է գնվում, քան Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից առաջ։ Ընդ որում՝ վառելիքի վաճառքը Ռուսաստանին ամսական մոտ 20 միլիարդ դոլար է բերում։
Փորձագետներն այն կարծիքին են, որ Ռուսաստանից մատակարարումների նվազումը եւ պահանջարկի ավելացումը կարող են նավթի գների էլ ավելի մեծ աճի պատճառ դառնալ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար