Պաշտոնական. Մեգան Մարքլն ու արքայազն Հարին իրենց երեխաների հետ կժամանեն Եղիսաբեթ II թագուհու գահակալության հոբելյանին
Սա կլինի տարվա ամենասպասված հանդիպումը: Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին հունիսին ներկա կլինեն Եղիսաբեթ II թագուհու կառավարման պլատինե հոբելյանին։ Դուքսերը կգան Բրիտանիա շնորհավորելու թագուհուն իրենց որդու՝ Արչիի ու դստեր՝ Լիլիբեթի հետ։ Վերջինիս համար սա կլինի Եղիսաբեթ II թագուհու եւ նրա ծոռնուհու առաջին հանդիպումը։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Սասեքսի դուքսերի մամուլի քարտուղարը։
Ամռան սկզբին նախատեսվում է թագուհու գահակալության 70-ամյակի կապակցությամբ մեծ տոնակատարություն։ Մնում է պարզել՝ արդյոք Մեծ Բրիտանիան կտրամադրի՞ այն պաշտպանությունը, որը խնդրել է արքայազն Հարին, թե՞ նրանք ստիպված կլինեն բավարարվել մասնավորներով: Մեգանի եւ Հարիի համար միակ նախազգուշացումը կլինի այն, որ նրանք չեն կարողանա հանդիսատեսին ողջունել պալատի պատշգամբից, ինչպես սովորաբար անում են թագավորական ազնվականները։
Ի դեպ, ոչ վաղ անցյալում տեղի ունեցավ արքայազն Հարիի, Մեգան Մարքլի եւ թագուհի Եղիսաբեթ II-ի վերջին երկու տարվա մեջ առաջին գաղտնի հանդիպումը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար