Կիև են ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարարն ու պետդեպի ղեկավարը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու պաշտպանության նախարար Լլոյդ Օստինը Կիև են այցելել ապրիլի 24-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը։
Պետդեպի ներկայացուցչի տվյալներով` Բլինկենն ու Օստինը հայտարարել են, որ ամերիկացի դիվանագետներն աստիճանաբար կվերադառնան Ուկրաինա, գործընթացը կսկսվի այս շաբաթ։ Բացի այդ, ԱՄՆ նախարարները հայտարարել են Ուկրաինային ավելի քան 700 մլն դոլար ռազմական օգնություն ևս հատկացնելու մասին։
713 մլն-ի չափով ֆինանսական օգնությունը կբաշխվի Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի երկրների միջև։ Նշվում է, որ Օստինն ու Բլինկենը օգնության և դիվանագետների վերադարձի վերաբերյալ հայտարարություններն արել են Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
Պարբերականի համաձայն` ԱՄՆ նախարարների այցը գաղտնիության պայմաններում էր ծրագրվում, այդ պատճառով Բլինկենն ու Օստինը ժամանել են ԱՄՆ ՌՕՈւ-ի բեռնատար ինքնաթիռներով, իսկ նրանց ուղեկցել են նախարարության շատ քիչ թվով աշխատակիցներ։
Ինչպես գրում է գործակալությունը` Բլինկենի և Օստինի այցը՝ ՌԴ հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ամերիկյան բարձրաստիճան ներկայացուցիչների առաջին այցն է Ուկրաինա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 61-րդ օրը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար