«Չի հաջողվի մեզ ջնջել երկրի երեսից, մեր պատմությունը չի կարելի վերաշարադրել, այն ապրում է մեզնից յուրաքանչյուրում»․ Էլինա Ջանիբեկյան
Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է։ Արդեն 107 տարի է անցել հայ ժողովրդի դեմ գործված հրեշավոր ոճիրից։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝ հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։
«Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը գրառում է կատարել՝ խոսելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին։ Նա գրել է․ «Չի հաջողվի մեզ ջնջել երկրի երեսից, մեր պատմությունը չի կարելի վերաշարադրել, այն ապրում է մեզնից յուրաքանչյուրում։ Հայ ժողովուրդը շատ բանի միջով է անցել, շատ արցունքներ է թափել, բայց մենք չենք թուլացել. մեզ հնարավոր չէ կոտրել, քանի դեռ գոնե մեկ իսկական հայ ողջ է։
1915 թվականի Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Սա սարսափելի իրադարձություն է, որտեղ ավելի քան 1,500,000 մարդ զոհվեց անմարդկային պայմաններում։
Հիշում ենք, սգում, պահանջում ու ամբողջ աշխարհին հիշեցնում թուրքերի արածը։ Միլիոնավոր անմեղ զոհերը չեն կարող մոռացվել»:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի